
Կամավորի՛ր ՀԲԸՄ-ի հետ
Կամավորները ՀԲԸՄ-ի գործունեության ու ցանցի հիմնական շարժիչ ուժն են: Սերունդներ շարունակ, անհատները տարբեր միջոցներով ու հնարավորություններով ծառայել են հայրենիքին ու իրենց համայնքներին: Մենք ներգրավվածության բազմաթիվ հնարավորություններ ենք տալիս՝ անձամբ կամ առցանց, տեղերում կամ արտերկրում, մասնակցելու մեր աշխատանքներին: ՀԲԸՄ-ն հանձնառու է հզորացնելու ակտիվ քաղաքացիների համայնքը:
Ստորև կարդացե՛ք ՀԲԸՄ կամավորական շարժմանը միանալու եղանակների մասին:
Ծառայություն Հայրենիքում
Կառուցել, ստեղծել, տարածել
ՀԲԸՄ-ն մի շարք ծրագրեր ունի այն կամավորների համար, ովքեր ցանկանում են ժամանակ անցկացնել Հայաստանում ու լծվել աշխատանքի: «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը, որը նախատեսված է պատանիների համար, ներառում է համայնքային ծառայության բաղադրիչ, իսկ կամավորական ծրագրերը երիտասարդ չափահասների համար են:
«Հայաստան, կյանքի երկիր» ծրագրով օգոստոսին երեք շաբաթ անցկացրե'ք գյուղում և օգնե՛ք տեղական համայնքներին: Նախկին խմբերը վերանորոգել են դասասենյակներ ու համայնքային կենտրոններ, բաժանել են ապրանքներ ու հագուստեղեն, նպաստել գյուղերի ընդհանուր բարեկեցությանը: Խրախուսվում է 18 և բարձր տարիքի երիտասարդների մասնակցությունը ծրագրին:
«Հայեր, համախմբվե՛ք» ծրագիրը նրանց համար է, ովքեր ցանկանում են մեկ բովանդակալից շաբաթ անցկացնել Հայաստանում: Կամավորները կարող են մնալ ՀԲԸՄ-ի տրամադրած բնակարաններում ու մասնակցել կամավորական աշխատանքների, ինչպես՝ մարդասիրական փաթեթների բաշխումը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքը և ընտանեկան միջոցառումների կազմակերպումը: Խրախուսվում է տասնութ և բարձր տարիքի երիտասարդների մասնակցությունը ծրագրին:
Մեկնե՞լ եք Հայաստան և ուզու՞մ եք օգնել: Կապվեք մեզ հետ՝ volunteer@agbu.org՝ իմանալու, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է օգնության ծրագիր:
Միացե՛ք, սովորեցրե՛ք, սովորե՛ք
Մարդկային կապիտալը մեր մեծագույն արժեքն է Հայաստանում, իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ժամանակն ու կարողությունները ի սպաս դնել որպես ոլորտի փորձագետներ կամ ուսուցիչներ, ՀԲԸՄ-ն ունի մի շարք հնարավորություններ:
ՀԲԸՄ բիզնես մենթորներ. կիսվե՛ք ձեր մասնագիտական փորձով Կանանց հզորացման նախաձեռնության մասնակիցների և շրջանավարտների հետ: Ոլորտի փորձագետները կարող են ծառայել որպես մենթորներ, հրավիրյալ բանախոսներ և աշխատաժողովների ղեկավարներ՝ առկա և հեռակա ձևաչափով:
«ԱՆԻ» լեզվի ուսուցման ծրագիր. Մեր հայաստանյան ծրագրերի շատ մասնակիցներ ձգտում են բարելավել անգլերենի խոսակցական հմտությունները: Առցանց ուսուցիչները կարող են հսկայական ազդեցություն ունենալ՝ օգնելով ստեղծել խոսակցական լեզվի վստահություն և սահունություն: ՀԲԸՄ-ն տրամադրում է ուսումնական պլանի ուղեցույց, և ուսուցիչներն առցանց ձևաչափով կապ են հաստատում մասնակիցների հետ:
ԹՈՒՄՈ աշխատարաններ. ԹՈՒՄՈxՀԲԸՄ-ի մեր համագործակցությունը խրախուսում է նաև սփյուռքի փորձագետներին՝ ղեկավարելու Ուսուցման լաբորատորիաներն ու անձամբ կապ հաստատելու Հայաստանի և Արցախի պատանիների հետ՝ առկա կամ առցանց ձևաչափով:
Մենթոր և մոտիվացիա
Կերտել նոր սերունդներ
Գլոբալ առաջնորդության ծրագրի մենթորներ. Մեր երկարամյա Գլոբալ առաջնորդության ծրագրի մենթորությունը կապում է տարբեր քաղաքներում իրենց ամառը միասին անցկացնող մասնագետներին և ուսանողներին: Ծրագիրը խրախուսում է կայացած մասնագետների և իրենց մասնագիտական ասպարեզում վաղ քայլեր ձեռնարկողների միջև ցանցային կապի ստեղծումը: Ծրագրով անհատական մենթորության, ինչպես նաև ավելի մեծ աշխատաժողովներում խոսելու հնարավորություններ են ստեղծվում` առկա և/կամ առցանց ձևաչափով:
«Կորիզ» առաջնորդության ծրագրի բանախոսներ. Եվրոպայում տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր հետաքրքրված են կարիերայի և համայնքի ղեկավարությամբ և շահերի պաշտպանությամբ, միավորվում են տարբեր աշխատաժողովների և համաժողովների ընթացքում: Ծրագրի խոսնակները կարող են կարևոր խորհուրդներ տալ բարձր առաջադիմություն ունեցող անձանց՝ առկա և/կամ առցանց ձևաչափով:
«Հաջորդ սերունդ» մենթորություն (Կալիֆորնիա). 20 տարի շարունակ Գլենդելում, Կալիֆորնիա նահանգի պատանիներն այս ծրագրի շնորհիվ օգտվել են մեծահասակների դրական օրինակներից, նրանց առաջնորդությունից և ներկայությունից: Մենթորները առկա ձևաչափով կապվում են պատանիների հետ և լրացուցիչ աջակցություն ցուցաբերում նրանց դժվարությունները հաղթահարելու ճանապարհին:
Տեղական երիտասարդ արհեստավարժների մենթորություն. Մեր երիտասարդ արհեստավարժների խմբերից շատերն իրենց համայնքներում առաջարկում են կարիերայի առաջմղման հնարավորություններ՝ կապելով սկսնակ մասնագետներին փորձառու մասնագետների հետ: Բացի այդ, մեր ԵԱ խմբերը առկա և/կամ առցանց ձևաչափով կազմակերպում են դասախոսությունների ու բանախոսությունների շարքեր՝ փորձագետ հաղորդավարների մասնակցությամբ:
Մենթոր՝ Հայաստանում
Մարդկային կապիտալը Հայաստանում մեր մեծագույն արժեքն է, և նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ժամանակն ու կարողությունները հատկացնել որպես ոլորտի փորձագետներ կամ ուսուցիչներ, ՀԲԸՄ-ն առաջարկում է մի շարք հնարավորություններ՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց եղանակով:
ՀԲԸՄ բիզնես մենթորներ. կիսվե՛ք ձեր փորձով «Կին ձեռներեցներ» և ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության մյուս ծրագրերի մասնակիցների և շրջանավարտների հետ: Ոլորտի փորձագետները կարող են հանդես գալ իբրև մենթորներ, հրավիրյալ բանախոսներ և աշխատաժողովների ղեկավարներ: Պարտավորությունները կարող են տարբերվել տևողությամբ և լինել առկա և/կամ առցանց ձևաչափով:
«ԱՆԻ» լեզվի ուսուցման ծրագիր. Մեր հայաստանյան ծրագրերի շատ մասնակիցներ ձգտում են բարելավել անգլերենի իրենց խոսակցական հմտությունները: Առցանց ուսուցիչները կարող են հսկայական ազդեցություն ունենալ՝ օգնելով ստեղծել խոսակցական լեզվի վստահություն և սահունություն: ՀԲԸՄ-ն տրամադրում է ուսումնական պլանի ուղեցույց, և ակնկալվում է, որ ուսուցիչները կանոնավոր կերպով առցանց կապ կհաստատեն մասնակիցների հետ:
ԹՈՒՄՈ աշխատարաններ. ԹՈՒՄՈxՀԲԸՄ-ի մեր համագործակցությունը խրախուսում է նաև սփյուռքի փորձագետներին՝ ղեկավարելու Ուսուցման լաբորատորիաներն ու անձամբ կապ հաստատելու Հայաստանի և Արցախի պատանիների հետ՝ առկա կամ առցանց ձևաչափով:
Մեր համայնքները, մեր կորիզը
Տեղական համայնքներում կամավորները ծառայում են բազմաթիվ ձևերով՝ կառավարելով մեր մասնաճյուղերը, կամ Երիտասարդ արհեստավարժների հանձնաժողովները, իրականացնելով միջոցառումներ կամ վարելով ծրագրեր՝ ինչպիսիք են կատարողական արվեստի նախաձեռնությունները, սկաուտական ու մարզական խմբերն ու ճամբարները: Այս ծրագրերի ու շարժումների համար գործում են հանձնաժողովներ, իսկ եթե չկա նման հանձնաժողով, ձեզ հրավիրում ենք հիմնելու համապատասխան հանձնաժողով:
Մասնաճյուղեր և հանձնախմբեր. Մշակել տեղական ծրագրեր՝ ներառյալ կրթական և մշակութային նախաձեռնությունները, կազմակերպել միջոցառումներ ու դրամահավաքներ, հաճախ վերահսկել արվեստի և երիտասարդական հանձնաժողովները:
Երիտասարդ արհեստավարժների խմբեր. 22-40 տարեկան անհատները միավորվում են ՀԲԸՄ հովանու ներքո՝ անցկացնելու մտքերի փոխանակման ու բանավիճային միջոցառումներ, ժողովներ, դրամահավաքներ և սոցիալական միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս կապ հաստատել հասակակիցների միջև: Վերջին տարիներին մեր Երիտասարդ արհեստավարժների խմբերն ավելի մեծ դեր են ստանձնել որպես ակտիվիստներ տեղական և գլոբալ մակարդակներում:
Սկաուտներ/Սպորտ (ՀԵԸ). Այս կոմիտեները ծառայում են տեղական սկաուտական խմբերի և սպորտային լիգաների գործարկման ավելի կենտրոնացված նպատակին: Կամավորները հաճախ անհրաժեշտ են որպես առաջնորդներ, կազմակերպիչներ, մարզիչներ և այլն:
Երիտասարդական ծրագրեր. Կախված համայնքի ժողովրդագրությունից, ըստ անհրաժեշտության, կամավորները երիտասարդների ներգրավման ծրագրեր են նախաձեռնում, ինչպիսիք են ճամբարները, արտադպրոցական ծրագրերը և այլն:
Արվեստի հանձնախմբեր. Երգչախմբերից մինչև պարախմբեր, թատերախմբեր և այլն, տեղական հանձնախմբերը համախմբվում են գեղարվեստական արտահայտման հնարավորություններ ստեղծելու համար: Բացի այդ, կամավորները կարող են նաև աշխատել ՀԲԸՄ Կատարողական արվեստի բաժնի հետ՝ բեմում, էկրանին և պատկերասրահներում՝ հայ տաղանդների տպավորիչ ցուցադրություններ ստեղծելու համար:
Ավելին իմանալու և ձեզ մոտ առկա հնարավորությունները պարզելու համար կապվեք volunteer@agbu.org էլ. հասցեով:
Աջակցություն և դրամահավաք
Մեր կամավորները շարունակում են զարգանալ և աջակցել ՀԲԸՄ-ին: Մեր ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար ապավինում ենք մեր նվիրատուների առատաձեռնությանը, իսկ կամավորները կարող են միանալ որևէ հանձնախմբի՝ պլանավորելու դրամահավաքի միջոցառում կամ կազմակերպելու իրենց հատուկ միջոցառումը:
Միջոցները կարող են ուղղվել ՀԲԸՄ-ի Հնարավորությունների հիմնադրամին, ՀԲԸՄ-ի կոնկրետ ծրագրին կամ նպատակին:
Կամավորների կողմից ծրագրված միջոցառումների օրինակները ներառում են թեմատիկ երեկույթներ, լուռ աճուրդներ, աշխատաժողովներ կամ համաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ կամ ընթրիքներ: Որոշ կամավորներ նախընտրում են ՀԲԸՄ-ին նվիրել վազք, քայլարշավ կամ հեծանվավազք: Մյուսները ընդունելություններ են կազմակերպում իրենց տանը՝ բարձրացնելու ՀԲԸՄ-ի նախաձեռնությունների մասին իրազեկությունն ու ապահովելու դրանց ֆինանսավորումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք give@agbu.org:
Հետաքրքրվա՞ծ եք կամավորությամբ: Նոր գաղափար ունե՞ք: Մենք սիրում ենք լսել մոտիվացված անհատներին, որոնք պատրաստ են նվիրաբերել իրենց ժամանակը։ Գրե՛ք volunteer@agbu.org էլ. հասցեին կամ լրացրե՛ք ստորև ներկայացված ձևաթուղթը:
ՀԲԸՄ-ն պահպանում է ձեր գաղտնիությունը: Վերևում ներառված տվյալները պահպանվում են գաղտնիության միջազգային չափանիշներին համապատասխան (ներառյալ GDPR-ը) և օգտագործվում են ձեզ մեր իրադարձությունների, ծրագրերի և նորությունների մասին տեղեկացնելու համար: ՀԲԸՄ-ի ձեր բաժանորդագրությունը կառավարելու համար ուղարկե՛ք նամակ dbupdate@agbu.org էլ. հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Գաղտնիության ծանուցումը, պայմաններն ու դրույթները:
Մեր կամավորները տարբեր են, բայց ունեն մեկ ընդհանուր հետաքրքրություն՝ փոփոխություն բերելը:
Տեսե՛ք, թե ինչ են ասում մասնակիցները մեր մասին.
Կարդացե՛ք, թե ինչպես է մեր կամավորական ցանցը ծառայում տեղական և գլոբալ մակարդակներում: Նյութերն հասանելի են անգլերենով:
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: