Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Who We Are
    • Our History
    • Leadership
    • Volunteer
    • Directory
    • Membership
    • Financials
  • What We Do
    • Our Mission
    • Education
    • Humanitarian Relief
    • Socioeconomic Development
    • Our Work in Armenia
  • What's New
    • Latest News
    • AGBU Magazine
    • Insider
    • We are AGBU
    • Programs
    • Events
  • Donate
  • Join
  • Am
  • En
  • Նկար
    Katapult Accelerating Armenia's Creative Industries Banner

    Կատապուլտ

    Զարկ տալով Հայաստանի ստեղծարար տնտեսությանը

    Հայաստանը հպարտանում է աշխարհի ամենաժամանակակից իր արվեստագետներով և մշակույթ ձևավորողներով: Մարդկային կապիտալի և տաղանդի ներուժն առավելագույնի հասցնելու նպատակով ՀԲԸՄ Հայաստանը, համագործակցելով Creative Armenia-ի հետ, և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ մեկնարկել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը:

    Նպատակ հետապնդելով խթանելու ստեղծարար և մշակութային ոլորտների էկոհամակարգը Հայաստանում՝ «Կատապուլտ»-ը հզորացնում է ստեղծագործ մասնագետներին՝ տրամադրելով կրթություն, ձեռնարկատիրական հմտություններ և տեսանելիություն, ինչպես նաև լրացնում առկա ծառայությունների, տեխնոլոգիաների, հաստատությունների և ենթակառուցվածքների բացերը՝ ապահովելու կայուն և բարգավաճ մշակութային արդյունաբերություն:

    Katapult Pavilion - Learn More Armenian

    Միացե’ք «Կատապուլտ»-ին

    «Կատապուլտ»-ի ցանցն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի և ներդրողների հետ, ովքեր ցանկանում են բարձրացնել Հայաստանի մշակութային արդյունաբերությունը: Մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ անկախ նրանից արվեստագետ եք, թե ձեռներեց, աշխատում եք աջակից ոլորտներում, ինչպիսիք են`ՏՏ ոլորտը, իրավունքը և առևտուրը, կամ ունեք փորձ Հայաստանում կայուն և աջակցող մշակութային էկոհամակարգի զարգացման գործում:

    ԳՐԵ՛Ք ՄԵԶ
    Showcases and Collaborations

    Ցուցադրություններ և համագործակցություն

    Ստեղծարար արտադրանքի և տաղանդների խթանումը կարևոր է նոր հնարավորություններ և շուկաներ բացելու տեսակետից: Կատապուլտ տաղավար-ը ամենամյա ցուցահանդեսներ կբացի Հայաստանում և արտասահմանում՝ գրավելով միջազգային լսարանների ուշադրությունը: Բացի այդ, Katapult Talks-ը, որը երկու տարին մեկ անցկացվող մեկշաբաթյա առցանց գագաթնաժողով է, կհրավիրի ստեղծարար փորձագետների՝ կիսվելու փորձով և պատկերացումներով, թե ինչպես Հայաստանում կառուցել կայուն և բարգավաճ ստեղծագործական արդյունաբերություն:

    Incubation and Acceleration

    Ինկուբացիա և աքսելերացիա

    «Կատապուլտ»-ը կաջակցի մինչև 135 մշակութային ստեղծագործների՝ Creative Armenia-ի կողմից մշակված և իրականացվող «Artbox» մշակութային ինկուբատորի միջոցով ներդրումներ կատարելով և զարգացնելով առնվազն 60 բիզնես գաղափարներ: Առաջարկելով փորձագիտական ​​կարծիքներ բիզնեսի նախագծման, նախագծերի կառավարման, մարքեթինգի և այլ ոլորտներում՝  դրամաշնորհառուները հնարավորություն կունենան, որպես մշակութային բիզնեսներ, ներկայացնելու և պահպանելու հայեցակարգերը:

    Cultural Institutions

    Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

    Հայաստանում մշակութային հաստատությունների տեխնիկական և գործառնական արդիականացմանն աջակցելու նպատակով ենթակառուցվածքային ներդրումները կֆինանսավորվեն «Կատապուլտ» ստեղծարար դրամաշնորհի միջոցով: Բացի այդ, Շիրակի, Երևանի և Սյունիքի 3 «Artbox Hubs»-երի միջոցով տեղական հաստատությունները կվերածվեն մշակութային թեժ կետերի: Վերջապես «Կատապուլտ»-ը կներկայացնի առաջին FabLab-ը Հայաստանում՝ հեշտացնելու թվային նախատիպերը և նորարարությունը արվեստի կարողությունների զարգացման համար:

    Global Knowledge Network

    Արդյունաբերության զարգացում

    Կլոր սեղանի քննարկումների և ստեղծագործական ու մշակութային ոլորտների խորհրդի ստեղծման միջոցով, ինչպես նաև ոլորտը և օրենսդրական փոփոխությունները պաշտպանելու նպատակով «Կատապուլտ»-ը կստեղծի պետություն-մասնավոր երկխոսության հարթակներ՝ խորհրդարանին առաջարկելով ոլորտի կայունության բարելավման 4 կոնկրետ բարեփոխումներ: Խորհուրդը ձևավորվելու է որպես ուղիղ ժողովրդավարության առցանց հարթակ:

    Katapult Pavilion - Yerevan 2023

    ԿԱՏԱՊՈՒԼՏ ՏԱՂԱՎԱՐ. ստեղծարար արդյունաբերության էքսպո

    Երևան 2023. Սինիուս թողարկում 

    մարտի 31 - ապրիլի 30, 2023թ․

    «Կատապուլտ տաղավար»-ը ստեղծարար արդյունաբերության էքսպո է, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի կողմից ՀայԱրտ մշակութային կենտրոնի ու «ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնի հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողից:

    Սա «Կատապուլտ»-ի ամենամյա հիմնական միջոցառումն ու տոնավաճառն է Հայաստանում, որտեղ ցուցադրվելու են ցուցանմուշներ և նախագծեր, որոնք ընդգրկում են տեսողական արվեստի, ստեղծագործական տեխնոլոգիաների, դիզայնի, ճարտարապետության, նորաձևության, տպագրության և կատարողական արվեստների ոլորտները: 

    Միջոցառման տարածքում այցելուները կտեսնեն անկախ համադրված ցուցահանդեսներ, նախագծեր և հատուկ նախաձեռնություններ, որոնք կմարմնավորեն «Սինիուս»-ի թեման․ եզրույթ, որը  ներմուծել է երաժիշտ և հնչյունային արվեստագետ Բրայան Ինոն՝ փոխանցելու համար «մշակութային ամբողջ դաշտի մտավոր կարողությունն ու ներըմբռնումը… «հանճար» հասկացության համայնքային ձևը»։ Հավաքականության ոգով տոգորված՝ «Կատապուլտ տաղավար»-ը ցուցադրում է 10 համադրողական թիմերի խմբային նախագծեր։ Երկու կարևոր մշակութային միջոցառումների՝ «ԱՐԷ» կատարողական արվեստների փառատոնի և «ՈՒՐՎԱԿԱՆ» փառատոնի հետ համագործակցության շնորհիվ առաջարկվում է հարուստ մշակութային ծրագիր, որը ներառում է երաժշտություն և կատարողական արվեստներ, ինչպես նաև ցուցադրվում են մշակութային ոլորտի զարգացման գլխավոր բաղադրիչ միջազգային փառատոնները։  

    Առաջին սրահում ներկայացված հատուկ ցուցադրությունը, որը նվիրված է մեզ հյուրընկալող տարածքի պատմությանը, դրա սոցիալ-քաղաքական, մշակութային և ճարտարապետական նշանակությանը, նպատակ ունի հող նախապատրաստել Տաղավարի նախագծերի իրականացման համար։ Չնայած էքսպոն շեշտը դնում է արդիականության վրա, սակայն հենվում է հարուստ և բազմաբարդ անցյալի վրա, և դա անում է մի վայրի պատերի ներսում, որի սկզբնական տեսլականը հավաքականության, անաչառության և «Սինիուս»-ի ուտոպիստական խորհրդանիշն էր։ 

    Մենք հրավիրում ենք հյուրերին և դիտողներին ծանոթանալ ցուցանմուշներին, հաղորդակցվել էքսպոյի մասնակիցների հետ և գնել արվեստի ու դիզայնի այնպիսի եզակի նմուշներ, որոնք բոլորը վաճառվում են հենց հեղինակների կողմից։ 

    ՏԱՂԱՎԱՐ

    Նկար
    Fashion Capsule Thumbnail

    ԿԱՊՍՈՒԼ 1. ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

    Հայկական նորաձևություն - Նորաձևության և դիզայնի պալատ (ՆԴՊ)
    Իմացե՛ք ավելին
    X

    Լուսանկարը՝ Նորաձևության և դիզայնի պալատի

    Հայկական նորաձևություն. «Կատապուլտ տաղավար»-ի նորաձևության կապսուլային նախագիծը, որը ցուցադրում է հայկական նորաձևության ավելի քան 20 ապրանքանիշեր, գարուն-ամառ հավաքածուներ՝ ոգեշնչված Pantone երանգներով:

     

     

    Նկար
    Creative Tech Capsule Thumbnail

    ԿԱՊՍՈՒԼ 2. ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

    :DDD Կունստ Հաուս և Փրոուն
    Իմացե՛ք ավելին
    X

    Հեղինակներ՝ Դամյանսկի (Bye bye camera/Հաջողությո'ւն տեսախցիկ), 2019; Պետրոսյան Նարե, (How to be an artist/Ինչպես դառնալ արվեստագետ), 2023; Մարգարյան Սասուն (On Offline, Օն օֆֆլայն), 2023

    :DDD Կունստ Հաուս, «Կատապուլտ Տաղավար»-ի ստեղծարար տեղնոլոգիաների կապսուլը ուսումնասիրում է, թե ինչպես են տեխնոլոգիաները աստիճանաբար զբաղեցնում մարդու տեղը: Նախագիծը ներկայացված է արվեստի հավելվածի և յուրահատուկ ինստալյացիյաի միջոցով:

    Փրոուն, «Կատապուլտ Տաղավար»-ի ստեղծարար տեխնոլոգիաների կապսուլը վիրտուալ պատկերասրահ է, որտեղ արվեստագետների թվային գործերն են NFT-երն են մետավերսում:

    Նկար
    Books and Architecture Capsule Thumbnail

    ԿԱՊՍՈՒԼ 3. Միջոլորտային

    ԻմՊրինտ - ԶՎՈՆ Ստուդիո
    Իմացե՛ք ավելին
    X

    Ներկայացրած է Զվոն Ստուդիոի կողմից

    «ԻմՊրինտ» խորագրով ցուցադրությունը միավորում է դիզայնը, ճարտարապետությունը և տպագրությունը՝ անդրադառնալով գրքերի ու Երևանի քաղաքային միջավայրի փոխհարաբերություններին:

     

    Նկար
    Visual Arts Capsule Thumbnail

    ԿԱՊՍՈՒԼ 4. Վիզուալ արվեստ

    Թելից դեպի հյուսվածք - Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ)
    Իմացե՛ք ավելին
    X

    Հեղինակներ՝  ձախից աջ Բադալյան Մերի, Brain Tricks/ Բրեյն Թրիքս, 2019; Սահակյան Արաքս, VISHAP/ՎԻՇԱՊ, 2021; Մանուկյան Ալեկսեյ, Universal reflection/Յունիվերսալ Ռեֆլեքշն, 2021; Ատոյան Արմինե, Renaissance/Ռենեսսանս, 2022. ԺԱԻ-ի կողմից:

    Թելից դեպի հյուսվածք՝ նյութի փոխակերպման ճանապարհը. «Կատապուլտ տաղավար»-ի վիզուալ արվեստի կապսուլը կներկայացվի Ժամանակակից արվեստի ինստիտուտի լաբորատորիայի կողմից՝ ցուցադրելով այն արվեստագետների աշխատանքները, որոնք ներկայացնում են ավանդական և ժամանակակից մոտեցումների համադրությունը:

    Նկար
    Print and Books Capsule Thumbnail

    ԿԱՊՍՈՒԼ 5. ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՐՔԵՐ

    Արվեստի անկախ հրատարակիչներ - ԱՀԱ կոլեկտիվ և «ՄԱՆ ԲԱՆ» տեսողական մշակութային արխիվ
    Իմացե՛ք ավելին
    X

    Ձախից աջ. Փխրուն Բետոն, Նվարդ Երկանյան (աշխատանքային վերնագիր); Ալտ ՈՒրբան, ուրբանլաբ; Լուսանկարչություն և պատմություն, Վալթեր Բենիամին; Արդիության պահը, Վիգեն Գալստյան; Վերապրածներ, Նազիկ Արմենակյան; Անհանգիստ Տուն, Անուշ Բաբաջանյան; Քսաներորդ դարի ամերիկյան արվեստ, Էրիկա Դոսս; Առկախված այգի. Դադիվանք և Անդին, ԱՀԱ կոլեկտիվ; Ակեղդամա, Վաչե Սարգսյան

    Անկախ հրատարակիչների կապսուլ. ԱՀԱ կոլեկտիվի և «ՄԱՆ ԲԱՆ» տեսողական մշակութային արխիվի  ներկայացված են ավելի քան 20 անկախ հրատարակիչների գրքեր, գեղարվեստական տպագրություններ և թերթեր: 

     

    Նկար
    Comics Capsule Thumbnail

    ԿԱՊՍՈՒԼ 6. ԿՈՄԻՔՍՆԵՐ

    Թումո կոմիքսների ստուդիո - Պանիկ Լաբ
    Իմացե՛ք ավելին
    X

    Ներկայացրած է Թումո կոմիքսների ստուդիոյի կողմից

    Պանիկ Լաբը «Կատապուլտ տաղավար»-ի կոմիքսների կապսուլը, որը վարում է Շամիրամ Խաչատրյանը և որտեղ ներկայացված են զիններ, գրաֆիկական նովելներ, տպագրություն և բացիկներ հայազգի անկախ կոմիքս արվեստագետների կողմից:

    «ԿԱՏԱՊՈՒԼՏ ԲԵՄ»

    Նկար
    Le-Magnifiques Thumbnail

    ԼԵ ՄԱՆԻՖԻԿ

    ԺՅՈՒՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
    Իմացե՛ք ավելին
    X

    Նկարչությունը՝ Կիմա Գյարակյանի; Խումբը՝ Les Magnifiques, Կատարողներ՝ Արեգ Առաքելյան (պոեզիա և ձայներ), Գալիա Խորոշևա (վոկալ), Լուի Գորմ (ջութակ), Միլա (բաս), Սաշա Յաշին (շեփոր, ստեղնաշար)

    Ներկայացման ժանրը և ոճը՝ ազատ իմպրովիզներ, էլեկտրաակուստիկ հնչյուններ, նյու ջազ, սլեմ պոեզիա: Տեսողական գեղագիտություն՝ մուլտֆիլմերից շներ, հին մուլտֆիլմեր, դեղին լամպի լույս: Պատմական համատեքստ՝ սեփական փորձի փոխանակում, կատարում՝ միջավայրից ոգեշնչված: Լեզուն՝ ցանկություն հնչելու որպես սերմեր: 

    Միջոցառումն անվճար է: Ամսաթիվ՝ կիրակի, ապրիլի 16 ՝ ժամը 21:00:

     

    Նկար
    Cont-Sound-Orchestra Thumbnail

    ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՁԱՅՆԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

    ԺՅՈՒՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
    Իմացե՛ք ավելին
    X

    Լուսանկարը՝ Ժամանակակից ձայնային նվագախմբի

    Երաժշտական նախագիծ, որն արտացոլում է Երևանի քաղաքային ձայները և օգտագործում է ձայնային և վիդեո տվյալներ քաղաքի առանձնահատուկ տեղերից՝ ստեղծելով երաժշտական ստեղծագործություններ: Այն բարձրաձայնում է Երևանի հնչունային միջավայրի խնդիրները և քաղաքային մեր ընկալմանը համապատասխանող սինեզտետիկ հարցերը: Ներկայացումն իմպրովիզացիոն ստեղծագործություն է, որը կատարվում է պարզ ձևաչափով. կոլեկտիվ ձայնային աշխատանք է՝ բյուրեղացված մոդալով կամ ձայնային կառուցվածքներով: 

    Միջոցառումն անվճար է: Կարող եք կատարել նվիրատվություն խմբին։ Գրանցումը պարտադիր է, քանի որ տեղերը սահմանափակ են։ 

    Ամսաթիվ՝ հինգշաբթի, ապրիլի 23 ՝ ժամը 20:00:

     

    Նկար
    Mihr-Theatre Thumbnail

    ՄԻՀՐ ԹԱՏՐՈՆ. Ժանգոտած հայրենիք

    ԺՅՈՒՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
    Իմացե՛ք ավելին
    X

    Լուսանկարը՝  Միհր Թատրոնի

    «Ժանգոտած հայրենիք» նախագիծը բաղկացած է երկու մասից ժամանակակից պարային ներկայացում կենդանի երաժշտությամբ և «Ժանգոտած հայրենիք» պարային ֆիլմի ցուցադրություն։ «Ժանգոտած հայրենիք»-ը կոտրում է սովորական և բեմական շարժումների սահմանները և ուսումնասիրում դրանց անսահման խորությունն ու փոխկապակցվածությունը: Այն համատեղում է ժամանակակից պարը, պոեզիան և հեղինակաին երաժշտությունը: 

    Միջոցառումն անվճար է, գրանցումը՝ պարտադիր, քանի որ տեղերը սահմանափակ են։ 

    Ամսաթիվ՝ շաբաթ, ապրիլի 29 ՝ ժամը 18:00:

     

    Նկար
    Are-Festival thumbnail

    «ԱՐէ» ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

    Իմացե՛ք ավելին
    X

    Էքսպոյի ընթացքում տեղի կունենա «ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնը։ Այս տարվա «ԱՐէ» փառատոնի թեման է՝ «Զտում. ապագայի պատկերը»: Այս թեմատիկ թողարկման ընթացքում «ԱՐէ» փառատոնը կուսումնասիրի «Զտում» հասկացությունը մի շարք ներկայացումների միջոցով, որոնցում հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ միջազգային կատարողներ: Սեղմե՜ք այստեղ «ԱՐէ»-ի և դրա օրակարգի մասին ավելին իմանալու համար:

     

     

    Նկար
    TUMO-Studios Thumbnail

    ԹՈՒՄՈ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ. Տպագրության աշխատարան

    ԱՇԽԱՏԱՐԱՆ
    Իմացե՛ք ավելին
    X

    Լուսանկարը՝ «Թումո ստուդիաներ»-ի

    «Թումո ստուդիաներ»-ը հրավիրում է մասնակցելու մետաքսաքրին աշխատարանին, որը կղեկավարի Սոնա Համբարձումյանը: Այստեղ դուք կծանոթանաք մետաքսաքրինի միջոցով կտորի վրա տպագրության տեխնիկային: Կարող եք նաև բերել ձեր սեփական իրերը (շապիկներ, կտորից պայուսակներ և այլն): Բոլոր տարիքի և կարողությոնների մարդիկ կարող են մասնակցել աշխատարանին: 

    Միջոցառումն անվճար է, գրանցումը՝ պարտադիր, քանի որ տեղերը սահմանափակ են։ 

    Ամսաթիվ՝ շաբաթ, ապրիլի 8 ՝ ժամը 17:00-21:00:

     

    Նկար
    Matenadaran Thumbnail

    ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. Ժամանակի և տարածության միջով

    ԱՇԽԱՏԱՐԱՆ
    Իմացե՛ք ավելին
    X

    Լուսանկարը՝  Մատենադարանի

    Աշխատարան, որի ընթացքում մասնակիցները կօգտագործեն արհեստական բանականության գործիքներ՝ միջնադարյան հայկական ավանդական ձեռագրերից ոգեշնչված պատկերներ վերստեղծելու համար: Աշխատարանի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես պատրաստել մանրանկարներ, այնուհետև դրանք վերածել թվային արվեստի գործերի՝ օգտագործելով արհեստական բանականությունը:

    Միջոցառումն անվճար է, գրանցումը՝ պարտադիր, քանի որ տեղերը սահմանափակ են։

    Ամսաթիվ՝ շաբաթ, ապրիլի 22 ՝ ժամը 14:00-16:00:

     

     

    Նկար
    Katapult-Talks Thumbnail

    ԿԱՏԱՊՈՒԼՏ ԶՐՈՒՑԱՐԱՆ

    ԶՐՈՒՅՑՆԵՐ
    Իմացե՛ք ավելին
    X

    Յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 18:00-ին, «Կատապուլտ տաղավար»-ում տեղի կունենա պանելային քննարկում մշակութային արտահանման, շուկայի ընդլայնման, էլեկտրոնային առևտրի և ոլորտի պատկերացումների փոխանակման վերաբերյալ:

    Նկար
    Architecture-Charette Thumbnail

    ԲԱՑ ՍՏՈՒԴԻԱ. Ճարտարապետական շարետ

    ԱՇԽԱՏԱՐԱՆ
    Իմացե՛ք ավելին
    X

    Լուսանկարը՝ Բաց ստուդիայի

    Ճարտարապետ և նորաձևության դիզայներ Վիգեն Դերդերյանը, ճարտարապետ Արի Հաջյանի (ՀԱՀ Դիզայնի մտածողության պրոֆեսոր) հետ համագործակցությամբ, հրավիրում են մասնակցելու «Ճարտարապետական շարետ» աշխատաժովին, որի ընթացքում տարբեր ոլորտներից մասնակիցները «կերազեն» ՀայԱրտի ապագայի մասին: Աշխատաժողովը կանդրադառնա ՀայԱրտի շենքի պատմությանը և կուսումնասիրի վայրերի ստեղծման, միջգիտակարգային փոխանակման և մշակութային կենտրոնների ու քաղաքային միջավայրերի փոխհարաբերությունները: Արվեստագետները, ճարտարապետները, դիզայներները և այլ հետաքրքրված անձինք կարող են միանալ աշխատաժողովին: 

    Միջոցառումն անվճար է: Գրանցումը պարտադիր է, քանի որ տեղերը սահմանափակ են։ Աշխատաժողովի բոլոր օրերին մասնակցությունը պարտադիր է։ 

    Ամսաթիվ` ուրբաթ, ապրիլի 14` ժամը 16:30-17:30; շաբաթ և կիրակի, ապրիլի 15-16 ` ժամը 10:00-18:00:

    Նկար
    PECHA-KUCHA Thumbnail

    ՊԵՉԱ-ԿՈՒՉԱ Երևան

    ԶՐՈՒՅՑՆԵՐ
    Իմացե՛ք ավելին
    X

    Լուսանկարը՝ «Պեչա-Կուչա Երևան»-ի

    «Պեչա-Կուչա Երևան»-ը ճապոներենից թարգմանվում է զրուցարան, որը պատմությունների համաշխարհային ձևաչափ է: Այն ստեղծվել է Տոկիոյում և այժմ ակտիվ է աշխարհի ավելի քան 1300 քաղաքներում: Այն համախմբում է ստեղծագործողներին և ձեռներեցներին՝ կիսվելու իրենց գաղափարներով, մտքերով և պատկերացումներով ոչ ֆորմալ միջավայրում հատուկ հաղորդակցման ձևաչափով՝ 20 սլայդ՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ: 

    Ամսաթիվ` ուրբաթ, ապրիլի 7` ժամը 20:20:

    Katapult Stage Agenda Armenian

    ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԾԵՐ

    Տեղանքին հատուկ պատվերներ «Կատապուլտ տաղավար»-ի կազմակերպչական անձնակազմի կողմից, որ խթանում են միջոցառման՝ տեղանքի կազմակերպման և համայնքի ձևավորման առաքելության իրագործմանը։ 

    Ուրվատեսիլ կղզի․ ճարտարապետության պատմաբան Ռուբեն Արևշատյանի՝ հատուկ պատվիրված  տեքստը ՀայԱրտ մշակութային կենտրոնի պատմության և փոխակերպումների մասին։ Ուղեկցող ցուցադրությունը ներկայացնում է արխիվային պատկերների, հատակագծերի և տեսանյութերի ընտրանի, որոնք ուրվագծում են կենտրոնի անցած ճանապարհն արվեստում (և ոչ միայն) 1985 թվականից ցայսօր։

    «Scenius»-ը Ֆուչըրլիի կողմից․Արեգ Քեշիշյանի և Հակոբ Մանսուրյանի տեղհատուկ ինստալացիան և կախովի քանդակը, որն օգտագործում է պարամետրային դիզայն և լազերային կտրման տեխնիկա՝ մարմնավորելու համար Էքսպոյի թեման՝ «Scenius»-ը։ Ինստալացիան և ուղեկցող վաճառակետը հնարավոր են դարձել GIZ Armenia-ի, Wines of Armenia-ի, և Vines and Wine Foundation-ի առատաձեռն աջակցության շնորհիվ։ 

    Կատապուլտ բակ․ ՀայԱրտ մշակութային կենտրոնի մուտքի մոտ հյուրընկալված երաժշտության, կենդանի պերֆորմանսի և ձայնային փորձարարության այս հարուստ ծրագրում «ՈՒՐՎԱԿԱՆ» փառատոնի համադրող թիմը հրավիրում է երաժշտություն ստեղծողների բազմազան համայնքին միանալու դինամիկ և կերպափոխվող ծրագրին։ Ծրագիրը հնարավոր է դարձել Astronomer Gin-ի, All-in-one-ի, և Décante-ի աջակցության շնորհիվ։ 

    Pavilion Partners - Armenian

    ՀԲԸՄ-ն իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում հսկայական միջոցներ է ծախսել հայկական ստեղծագործության և մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի վրա՝ սկսած Մատենադարանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Արցախի կամերային նվագախմբերին աջակցելուց մինչև անհատ արվեստագետներին կրթաթոշակների տրամադրում, կատարողական հնարավորություններ և Creative Armenia – AGBU կրթաթոշակային ծրագիրը:

    Այսօր «Կատապուլտ»-ի հետ մենք կերտում ենք այս ժառանգությունը, որպեսզի հետագայում բարելավենք մեր մշակութային տաղանդների կյանքերն ու աշխուժացնենք Հայաստանի ստեղծարար տնտեսությունը:

    Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք գրել katapult@agbu.am էլ. հասցեին:

    Funded By EU-AGBU-Creative Armenia

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն