Ապրիլ 04, 2016
A- A+
read

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ, ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Ապրիլի 1-ին Ադրբեջանի զինուժը նախաձեռնել է լայնամասշտաբ գրոհ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի հարձակումը, որը խախտել է հրադադարի ռեժիմը, և կոչ է անում Եվրոպական Միությանը անվերապահորեն դատապարտել այս նոր հարձակումը: Ադրբեջանի կառավարությունը պետք է վստահ լինի, որ ԵՄ անդամ պետությունները անտարբեր չեն մնա, և որ գրոհը պետք է դադարեցվի: Եվրամիության գործողությունները կարող են ներառել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են առևտրային պատժամիջոցների կիրառում, ֆինանսական ակտիվների սառեցում և համատեղ ծրագրերի չեղարկում` ներառյալ նավթային ենթակառուցվածքները: Ադրբեջանի նավթի 60%-ը արտահանվում է Եվրոպա:

Կազմակերպությունը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կառույցներին, մարդասիրական և խաղաղարար կազմակերպություններին լսելի դարձնել իրենց ձայնը` դատապարտելով այս հարձակումները, որոնք խաթարում են ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Իրաքում, Սիրիայում և Թուրքիայի հարավ-արևելքում հակամարտությունների շարունակական սրման պայմաններում Եվրոպան իր շեմին չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ և պետք է պաշտպանի սեփական շահերից բխող խաղաղությունը և կայունությունն իր անմիջական հարևանությամբ: Հետևաբար անհրաժեշտություն է, որ Եվրոպական Միությունը և դրա անդամ երկրները հստակ դիրքորոշում արտահայտեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում աննախադեպ լարվածության վերաբերյալ և սահամանեն այն պատժամիջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն:

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.