Հուլիս 14, 2020
A- A+
read

ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին։ Մեր աշխարհասփյուռ անդամներով և գլոբալ ցանցով հանդերձ` ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի անհիմն ռազմական ագրեսիան, որը սպառնալիք է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.