Մայիս 05, 2008
A- A+
read

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի այցը Հայաստան

Օրերս Հայաստանում էր գտնվում ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցի շրջանակներում նա հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Ապրիլի 28 Պերճ Սեդրակյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նա վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահին կհաջողվի Հայաստանը դարձնել հայության երազների երկիրը։ Նշելով միության պատրաստակամությունը՝ իր ներդրումը բերել այդ գործում, Պերճ Սեդրակյանն ասել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն աջակցելու եւ զորավիգ է լինելու նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին։ Երկրի ղեկավարն ու Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը խոսել են հայրենիք–սփյուռք փոխհարաբերությունների մասին, կարեւորել դրանց վերաիմաստավորումն ու կառուցումը փոխըմբռնման, համագործակցության սկզբունքների հիման վրա։ Նրանք առաջնային են դիտել հատկապես հայապահպանության խնդիրը։ Պերճ Սեդրակյանի խոսքով, ներկայումս ՀԲԸՄ–ն Հայաստանում ձեռնարկել է ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը հայրենիքի հետ ուժեղացնելն է։ Ապրիլի 29 Շնորհավորելով Տիգրան Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, պարոն Սեդրակյանը նշել է, որ տպավորված է դեռեւս ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում նրա հետ իր վերջին հանդիպումից եւ մաղթել, որ ՀՀ կառավարությունը՝ նրա ղեկավարությամբ, հաջողություն ունենա իր առաքելության մեջ։ Պերճ Սեդրակյանն ընդգծել է, որ ՀԲԸՄ—ն գործունեություն է ծավալում աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ի նպաստ սփյուռքի մեր հայրենակիցների եւ հայրենիքի։

Ապրիլի 29 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ ազգային կյանքը հուզող խնդիրների, ի մասնավորի հայորդիների քրիստոնեական դաստիարակությանը եւ հայեցի կրթությանն առնչվող հարցերին։ Վեհափառ հայրապետն ու ՀԲԸՄ նախագահն ընդգծեցին համագործակցության կարեւորությունը եւ անհրաժեշտությունը համատեղ ջանքերով հաղթահարելու աշխարհասփյուռ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները։

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.