Հուլիս 25, 2019
A- A+
read

ՀԲԸՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՎԱՔ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ. ՀԲԸՄ 10-ՐԴ FOCUS ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ

  • Նկար
    Perspectives panelists. (From left) Mikael Djanian (Armenia/
    Perspectives panelists. (From left) Mikael Djanian (Armenia/Brazil), Natasha Der Avedissian (Cyprus), Sarkis Semerdjian (Brazil); and Solange Merdinian (Argentina/United States).
  • Նկար
    Noubar Nazarian YP Innovators’ Fund Pitch Competition finali
    Noubar Nazarian YP Innovators’ Fund Pitch Competition finalists with Nazarian’s grandsons. (From left) Anna Vartapetiance (United Kingdom); Serge Kassardjian, Robin Koulaksezian (France); Narine Haroyan (South Korea); and Carl Balouzian.
  • Նկար
    YP participants from around the world. (From left) Argentina
    YP participants from around the world. (From left) Argentina, Australia, Brazil, Cyprus, Lithuania, Spain, Russia, Syria, USA.
  • Նկար
    FOCUS on Art night featuring music of Armenia and Latin Amer
    FOCUS on Art night featuring music of Armenia and Latin America.
  • Նկար
    Participants in “Building for the Future” Workshop present n
    Participants in “Building for the Future” Workshop present new program ideas.
  • Նկար
    FOCUS 2019 committee co-chair Aram Apovian addresses the aud
    FOCUS 2019 committee co-chair Aram Apovian addresses the audience at the Gala.
  • Նկար
    FOCUS 2019 organizers from AGBU Central Office and the YP Br
    FOCUS 2019 organizers from AGBU Central Office and the YP Brazil committee.

Հուլիսի 18-ից 21-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքը դարձել էր հայ երիտասարդ արհեստավարժների հավաքատեղի. նրանք եկել էին մասնակցելու երկու տարին մեկ անգամ տարբեր քաղաքներում կազմակերպվող համաշխարհային հավաքին՝ ՀԲԸՄ FOCUS գագաթնաժողովին: Երիտասարդ նորարարներից և համայնքային առաջնորդներից կազմված խումբը, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների (ԵԱ)՝ աշխարհասփյուռ խմբերի հարյուրավոր անդամների հետ միասին, ժամանել էին այնպիսի անհավանական վայրերից, ինչպիսիք են Հարավային Կորեան, Լիտվան, Չիլին և Կիպրոսը, իսկ նրանց միացել էին գործընկերներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Եվրոպական Միության երկրներից, Մերձավոր Արևելքից, Ավստրալիայից և Հայաստանից: Ներկայացնելով ընդհանուր առմամբ 26 երկիր՝ նրանց բոլորի աշխույժ ներկայությունը ներդաշնակվեց Սան Պաուլոյի՝ Բրազիլիայի ամենամեծ բնակչությամբ և բարգավաճող կոսմոպոլիտ մշակութային կյանքով և աչքի ընկնող ճարտարապետական ավանդույթներով քաղաքի դինամիկ ընթացքին և գույներին:

«Մենք այստեղ ենք՝ նշանավորելու ՀԲԸՄ բարեկամությունը, ժառանգությունը և դավանած արժեքները», - ասաց ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակի նախագահ Հայկ Աբովյանը: «Մենք FOCUS-ը համարում ենք մեր համայնքներին նոր շունչ հաղորդող շարժիչ ուժ, ընդ որում, ոչ միայն Բրազիլիայում կամ Հարավային Աֆրիկայում, այլ՝ ողջ աշխարհում»:

Մասնակիցներին սպասում էր իրադարձություններով հագեցած քառօրյա միջոցառում, որի կազմակերպիչներն էին ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակը և ՀԲԸՄ ԵԱ Բրազիլիայի խումբը: Կազմակերպիչների նպատակն էր խրախուսել մասնակիցներին ուսումնասիրելու իրենց հայկական ինքնությունը, ընդլայնելու իրենց սոցիալական և մասնագիտական կապերը և համաշխարհային դրամահավաքների միջոցով միավորվելու արժանի գործի շուրջ: Այս անգամ Հայաստանում բնակվող կանայք էին, որ օգտվեցին ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրից. տնտեսական զարգացման մի ծրագիր, որ Հայաստանի գյուղական և քաղաքային բնակավայրերի կանանց տրամադրում է միջոցներ և աջակցություն՝ փոքր ձեռնարկություն, ընտանեկան բիզնես սկսելու կամ ընդլայնելու նպատակով:

ԵԱ առաջնորդության մեկնարկային միջոցառում. Շաբաթավերջը պաշտոնապես սկսվեց ԵԱ ցանցի 37 առաջնորդների ժողովով, ովքեր հավաքվել էին ոչ միայն իրենց կատարած աշխատանքները ներկայացնելու, այլև իրենց համայնքների մոբիլիզացման մարտահրավերները քննարկելու համար: Այդ նպատակով նրանք մասնակցեցին առաջնորդության բնագավառում կարողությունների ձևավորման վարժանքների և գաղափարներ ու տեղեկատվություն փոխանակեցին գործադրվող ռազմավարությունների վերաբերյալ:

«Սա մեր համայնքների ներկայացուցիչների համար միմյանց դեմքով ճանաչելու շատ լավ առիթ էր», - պարզաբանեց «ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներ» ծրագրի համակարգող Հեղինե Մուսայելյանը: «Սա համայնքներում առկա համապատասխան փորձառությունը համադրելու և հակադրելու միջոց էր»: Կիսվելով հաջողության և մարտահրավերների մասին պատմություններով՝ ԵԱ այս ներկայացուցիչները ուժեղացրեցին միմյանց՝ ԵԱ ցանցերի ամրապնդման նոր հորիզոններ գտնելու գործում: Փոխանակման այս հնարավորությունից օգտվեցին Չիլիի Սանտյագո և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում ապագա ԵԱ խմբերի մասնակիցները:

Լիագումար քննարկում. Հեռանկարներ. Երեկոյան զրույցները ընդլայնվեցին՝ ներգրավելով FOCUS-ի ընդհանուր մասնակիցներին, ովքեր Հեռանկարներ խորագրով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով հավաքվել էին Սան Պաուլոյի բազմաոճ Museu da Casa Brasileira թանգարանում. քաղաքի սրտում տեղ գտած տպավորիչ մի կառույց՝ եզերված ՀԲԸՄ դրոշակներով: Լիագումար քննարկումը վերաբերում էր հայ ինքնության ապագային, և այն վարում էր Opera Mundi լրատվական գործակալության լրագրող և ՄԱԿ-ում Բրազիլիայի մշտական առաքելության նախկին խորհրդական Պատրիսիա Դիչթչեկյանը, որին մասնակցում էին տարբեր բանախոսներ. Նիկոսիայի (Կիպրոս) համալսարանի Ապագայի ինստիտուտի միջոցառումների համակարգող Նատաշա Տեր-Ավետիսյանը, McKinsey & Company ընկերության գործընկեր Միքայել Ջանյանը (Բրազիլիա), New Docta փառատոնի սոպրանո և գեղարվեստական ղեկավար Սոլանժ Մերդինյանը (ԱՄՆ) և ճարտարապետ, Pascali Semerdjian Arquitetos ընկերության սեփականատեր Սարգիս Սեմերջյանը (Բրազիլիա): Արծարծված թեմաներից էին՝ ձուլման իրողությունները, հայրենադարձության հեռանկարները, հայկական ժառանգության պահպանումը և արդիականացումը:

«Հայ լինելը ընտրություն է», - հավաստիացրեց Տեր-Ավետիսյանը: «Կապերը վերականգնելը, ԵԱ ծրագրերում ներգրավված լինելը, սեփական անձից առավել ինչ-որ բանի մաս կազմելը ընտրություն է, որը ես կատարել եմ՝ մնալու հայի ինքնությամբ, որն, հակառակ դեպքում, կարող է վերանալ»:

FOCUS 2019 համաժողով և մրցույթ. Հաջորդ օրը ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու ինտերակտիվ համաժողովի, որը նախատեսված էր Հեռանկարներ-ի ժամանակ ներկայացված տեսակետների և գաղափարների հիման վրա գործողություններ մշակելու համար: Այս միջոցառումը շարունակությունն էր Բեյրութում կայացած FOCUS 2017-ի, որի ժամանակ մտքերի փոխանակումը և գործակցությունը հանգեցրին «Կառուցել հանուն ապագայի» թեմային համապատասխանող նոր ծրագրերի համար ծանրակշիռ առաջարկների մշակման:
«Այս խմբային գործողությունները յուրովի արդյունավետ են՝ մասնակիցներին ՀԲԸՄ գործող ծրագրերին ծանոթացնելու և իրենց հասակակիցների շրջանում աջակցության ոգի սերմանելու առումով», - նկատեց ՀԲԸՄ Սան Պաուլոյի գրասենյակի գանձապետ և FOCUS-ի գլխավոր կազմակերպիչներից Ռաֆայել Բալուկյանը: «Մեր համայնքները աշխուժացնելու և մեծացնելու համար մենք պետք է կառուցենք մեր ունեցածի վրա և է՛լ ավելի ամրապնդենք դրանք»:
Համաժողովը նաև հիմք դրեց այնքան սպասված՝ Նուբար Նազարյանի անվան ԵԱ նորարարական հիմնադրամի հայտարարած ստարտափ մրցույթին, որը ներկայացրին Նազարյանի թոռներ Սերժ Կասարջյանը և Կարլ Բալուզյանը: Նշանավորելով Նազարյանի առաջատար դերը ՀԲԸՄ Լիբանանի գրասենյակում և երիտասարդների մասնակցությունը և առաջնորդությունը խթանելու գործում նրա հատուկ ջանքերը՝ նրա ընտանիքը ստեղծեց անվանական հիմնադրամ՝ նորարար երիտասարդ հայ ձեռներեցներին աջակցելու նպատակով:
20,000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակ էր սահմանվել եզրափակիչ հասած երեք մասնակիցների համար. Աննա Վարդապետյանց (Միացյալ Թագավորություն), Նարինե Հարոյան (Հարավային Կորեա) և Ռոբին Կուլակսեզյան (Ֆրանսիա): Էլեկտրոնային քվեարկությունից առաջ նրանք ընդամենը մի քանի րոպե ունեին իրենց հասակակիցներին սեփական ծրագրերը ներկայացնելու համար: Ատելության խոսքի դեմ պայքարի ինտերնետային անվտանգությունից և Հարավային Կորեայում հայկական ընկերակցային ծրագրից մինչև ողջ աշխարհում գտնվող փոքր սփյուռքահայ համայնքների մասին առցանց հետազոտական ուղևորության մշակում. գաղափարներն ավելի քան բազմազան էին: Նախքան համաժողովի ամփոփումը քվեները հաշվվեցին, իսկ հաղթողը պետք է հայտարարվեր FOCUS գալա միջոցառման ժամանակ:

FOCUS արվեստ երաժշտության միջոցով. Թեև FOCUS-ը նվիրված էր մասնագիտական զարգացման և ցանցերի ձևավորման հարցերին, սոցիալական և մշակութային հնարավորությունները ևս տեղ էին գտել օրակարգում: Համաժողովային արդյունավետ օրվանից հետո բոլորը հրավիրվեցին վայելելու գիշերը Sutton Club ակումբում, որի հաջորդ օրը հավաքվելու էին Սան Պաուլոյի Itaim Bibi շքեղ թաղամասում՝ դիտելու FOCUS on Art ներկայացումը, որտեղ Կայո Սիմոնյանը (հարվածային գործիքներ), Դանիել Սիմոնյանը (կիթառ), Խոսե Կառլոս Քերեմյանը (սաքսոֆոն և ֆլեյտա), Արա Կետիկյանը (կոնտրաբաս) և Միքայել Սարյանը (շեփոր) կենդանի կատարմամբ մատուցեցին հայկական և լատինամերիկյան երաժշտություն:

Համտեսային շրջագայություն. Հավաքներից յուրաքանչյուրի ժամանակ աչքի էր զարնում բրազիլա-հայկական հյուրընկալությունը: Սան Պաուլոյում համտեսային շրջագայության տարբերակը ներառում էր մասնավոր ճաշ և շրջագայություն Ցեղասպանությունը վերապրածների կողմից կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում: Հյուրընկալը Նարեկ Սրբազան Բերբերյանն էր ու ՀԲԸՄ վաղեմի անդամ Մոնիկա Նալբանդյանը: Այցելուները հնարավորություն ունեցան մտորելու ժառանգության մասին, ընդ որում, ոչ միայն FOCUS միջոցառման ընթացքում:

FOCUS գալա միջոցառում և կարևոր հայտարարություններ. FOCUS 2019-ը գագաթնակետին հասավ շաբաթ երեկոյան քաղաքի Jockey Club պատմական ակումբում տեղի ունեցած գալա երեկույթով: ՀԲԸՄ FOCUS-ի Սան Պաուլոյի հանձնաժողովի համանախագահներ Նատալյա Հազարյանը և Արամ Աբովյանը հայտարարեցին ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի համար դրամահավաքային արշավի արդյունքները. միջոցներ էին հայթայթվել աշխարհասփյուռ դոնորներից, ինչպես նաև տեղական ԵԱ ցանցերում սպինինգ միջոցառումներից բաղկացած Cycle 4 Women արշավի շրջանակներում: Հավաքվել էր 120,000 ԱՄՆ դոլար: Սա FOCUS-ի պատմության մեջ հավաքված ամենամեծ գումարն էր, որը թույլ կտա ավելի շատ հայ կանանց օգտվել աջակցության մեկամյա ծրագրից, որը ներառում է ձեռներեցության դասընթացներ, փոքր դրամաշնորհներ, մենթորինգ, ցանցերի ձևավորում և վերահսկողական միջոցառումներ:

«Այս սենյակում գտնվող յուրաքանչյուր անձ, վստահ, իր շրջապատում ունի ուժեղ կին, ով ոգեշնչում է իրեն դեպի ավելի կայուն կյանք», - ասաց Հազարյանը: «Սակայն մեր ճանաչած օրինակելի յուրաքանչյուր կնոջ կողքին կան այլոք, ովքեր երբևէ հնարավորություն չեն ունեցել փայլելու՝ գենդերային անհավասարության պատճառով: ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը կօգնի Հայաստանում ստեղծել կնոջ առավել դրական կերպարներ»:

Նախքան ընթրիքն ու պարերը, Նազարյանի թոռներ Կասարջյանը և Բալուզյանը հայտարարեցին ԵԱ նորարարական հիմնադրամի հաղթողին: Ռոբին Կուլակսեզյանի Փոքրիկ Հայաստաններ-ը ստացավ մրցանակը, որը թույլ կտա լույս ընծայել ինտերակտիվ որոնման հնարավորություն ընձեռող առցանց կատալոգ, որն հնարավորություն կնձեռի օգտվել քարտեզներով, ճարտարապետական հուշարձաններով, եկեղեցիներով, ուղեկցվող շրջագայություններով, ռեստորանային առաջարկներով և այլ հետաքրքրություններով հագեցած միասնական ռեսուրսից յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ՝ տեսանյութերի և լուսանկարչական ալբոմների ուղեկցությամբ:

Հրաժեշտի նախաճաշ. Երբ FOCUS-ը մոտեցավ իր տրամաբանական ավարտին, յուրաքանչյուրի մտքում մի հարց էր. Դեպի ո՞ւր հաջորդիվ: FOCUS-ին երրորդ անգամ մասնակցող Անի Դարբինյանը Լոս Անջելեսից մեջբերեց 20-րդ դարի անվանի հայ բանաստեղծ, գրաքննադատ և թարգմանիչ Պարույր Սևակին. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում: Անկախ նրանից, թե 2021-ին աշխարհի որ ծայրում կհանդիպենք, համայնքային այս զգացողությունն երաշխավորված է»:

Ամփոփելով միջոցառման հիմնական իրադարձությունները՝ FOCUS 2019-ի հանձնաժողովի համանախագահ Արամ Աբովյանը իր գոհունակությունն ու գնահատականը հայտնեց չափազանց հաջողված միջոցառման առթիվ՝ ասելով. «Եթե կա որևէ բան, որ կարող է խրախուսել երիտասարդ արհեստավարժներին վերադառնալ իրենց համայնքներ ոգեշնչված, որ որպես հայ աշխարհում կարող են ինչ-որ բան փոխել, դա այս տարվա FOCUS –ն էր, որ տվեց նրանց հպարտությամբ, նպատակասլացությամբ և առավել գլոբալ ներառական հեռանկարով հանրությանը ծառայելու մղումը »:

Մինչ օրս ՀԲԸՄ FOCUS-ը միավորել է 3,000 երիտասարդ արհեստավարժների ութ համաշխարհային նշանակության քաղաքներից՝ Նյու Յորքից (2001, 2007), Մոնրեալից (2003), Մայամիից (2005), Չիկագոյից (2009), Փարիզից (2011), Սան Ֆրանցիսկոյից (2013), Տորոնտոյից (2015), Բեյրութից (2017) և Սան Պաուլոյից (2019):

ՀԲԸՄ FOCUS-ի մասին ավելին իմանալու համար այցելե՛ք www.agbufocus.org: ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասին ավելին իմանալու և նվիրատվություն կատարելու համար այցելե՛ք agbufocus.org/women:

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.