Դեկտեմբեր 12, 2007
A- A+
read

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

  • Նկար
    (top row, left to right) AGBU Diaspora youth programs coordi
    (top row, left to right) AGBU Diaspora youth programs coordinator, Hermine Duzian, rector of UFAR, Anne-Marie Schlosser, AGBU Armenian Representation Director Ashot Ghazarian, Republic of Armenia Education and Science minister, Levon Mkrtchian, French ambassador to Armenia, Serge Smessow, French University of Armenia secretary general, Guillaume Lelorain, and an advisor to the French Ambassador to Armenia surrounded by students from the French University of Armenia who received AGBU scholarships at the December 4 ceremony in Yerevan, Armenia.
  • Նկար
    (from left to right) AGBU Armenian Representation director,
    (from left to right) AGBU Armenian Representation director, Ashot Ghazarian, rector of UFAR, Anne-Marie Schlosser, French ambassador to Armenia, Serge Smessow, and RA Education and Science minister, Levon Mkrtchian.

Հայաստանի Ֆրանսիական համալսարանը իր ստեղծման օրվանից ստանում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը: Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատը եւ Ժան-Մուլեն Լիոնի 3 համալսարանը աջակցություն են ցուցաբերում տարբեր ծրագրերի շրջանակներում:

Բացի այդ, ամեն տարի Լիոնի 3 համալսարանների ավելի քան 50 դասախոսներ դասախոսություն են կարդում համալսարանում: Ֆրանսիական համալսարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջեւ կնքվեց համաձայնագիր: Համաձայնագրի կնքմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀԲԸՄ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, ձեռնարկությունների տնօրեններ եւ այլ պաշտոնատար անձինք: Այս համաձայնագրով ՀԲԸՄ-ն Ֆրանսիական համալսարանին անհատույց նվիրաբերեց քսան հազար եվրո` բակալավրի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի 23 գերազանց ուսանողների ուսման տարեկան վարձերի ամբողջությամբ ֆինանսավորման համար: «Նախ եւ առաջ սա ոգեւորություն է մտցնելու ուսանողության շրջանակներում ուսումն ավելի բարելավելու, կրթության մեջ նոր որակ մտցնելու հարցում: Բացի դրանից, Հայաստանի Ֆրանսիական համալսարանը խորհրդանշում է երկու երկրների համագործակցությունը եւ գործում է Հայաստանի կառավարության աջակցության շնորհիվ: Ֆրանսիական համալսարանի նպատակն է պետությանը տալ մասնագետներ, որոնք հայկական համապատասխան խավի ներկայացուցիչներն են դառնալու: Կարծում եմ, այս գործը երկկողմ աշխատանք է, ու մեր նվիրվածությունը կպահպանվի նաեւ հետագայում», ասաց դեսպան Սերժ Սմեսովը: Ի դեպ, արդեն երեք տարի է, որ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է համալսարանի լավագույն ուսանողների պրակտիկան Փարիզում: Եթե պրակտիկան անցնում է Հայաստանից դուրս, հատուկ միջոցների օգնությամբ ապահովվում է կապը ուսանողի եւ համալսարանական ղեկավարի միջեւ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հիմնադրվել է 1906-ին Եգիպտոսի Կահիրե քաղաքում, մեծ բարերար Պողոս Նուբար փաշայի կողմից հայ մի շարք հայտնի գործիչների օգնությամբ: «Տարեց տարի աջակցությունն ավելի կմեծանա եւ համագործակցության շնորհիվ ուսանողներին ֆինանսավորելը կդառնա շարունակական՝ Ֆրանսիայում պրակտիկա ձեռք բերելու համար», ասաց Աշոտ Ղազարյանը: ՀԲԸՄ-ի նպատակն է եղել համախմբել բոլոր հայերին, նպաստել նրանց մշակութային, տնտեսական եւ մտավոր զարգացմանը: Կրթությունը ՀԲԸՄ-ի կարեւոր առանցքներից մեկն է: Միությունը այս ոլորտին տարեկան նվիրաբերում է շուրջ 12,5 միլիոն եվրո:

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.