ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:
ժողովրդի հստակ մանդատով և իր օրակարգին սատարող խորհրդարանական պատգամավորների կայուն զորակցությամբ, Պարոն Փաշինյանը իրականացրել է հանուն խաղաղ հեղափոխության իր ծրագրի կարևորագույն փուլը:
ՀԲԸՄ-ն վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և նոր խորհրդարանին նշանակալի հաջողություններ է մաղթում համատեղ աշխատանքում՝ ի նպաստ ծառացած մարտահրավերներին լուծումներ գտնելու և հայ ժողովրդի՝ իր բարձրագույն ներուժը դրսևորելու պայմաններ ստեղծելու գործում:
ՀԲԸՄ-ն շարունակելու է հետևել քաղաքական զարգացումներին և ժողովրդի վրա դրանց ազգեցության համապատկերին: ՀԲԸՄ-ն, համաձայն իր առաքելության, պատրաստ է աջակցելու հաջորդ կառավարությանը կրթության, մարդասիրական ծառայությունների, սոցիալ-տնտեսական զարգացման և մշակութային ծրագրերի միջոցով, հօգուտ հայ ժողովրդի:
Նյութը Ֆրանսերենով կարդացե՛ք այստեղ:
Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.