July 09, 2020
A- A+
read

Memorandum of Understanding between the Armenian Red Cross Society and the Armenian General Benevolent Union

  • Image
    AGBU Armenia - Red Cross and Kuwait Red crescent

On June 22, the Armenian Red Cross Society (ARCS) and the Armenian General Benevolent Union (AGBU) signed a memorandum of understanding on the joint implementation of the healthcare component of the Syrian Armenian Relief program.

The program aims to provide humanitarian aid to the most vulnerable Syrian Armenians, particularly financial support to families that need urgent, expensive medical services.

Within the scope of the Memorandum, the ARCS will provide 25,000 USD in support to organize these healthcare services, while AGBU will arrange for beneficiaries to receive primary medical care and a follow-up healthcare needs assessment at the AGBU Claudia Nazarian Medical Center.

“The Armenian Red Cross Society responded to the humanitarian needs of Syrian Armenians from the very first day of their arrival here in 2012. This support has been multifaceted, from legal counseling and the provision of humanitarian aid to creating opportunities for them to establish and develop their own businesses. I’m happy that this program has allowed us to support Syrian Armenians in receiving healthcare services as well, because there is a great need for this,” said ARCS Secretary General Anna Yeghiazaryan.

The Syrian Armenian Relief program, which was launched on November 1, 2019, will continue until October 31, 2020. Its objective is to improve the wellbeing of Syrian refugees in Armenia, providing the most vulnerable families with humanitarian aid and making education accessible to them.

“From the very first day of the Syrian crisis, AGBU has provided support to Syrian Armenians in the form of broad humanitarian, social, educational, and healthcare programs in Syria, other countries, as well as Armenia. Hundreds of Syrian-Armenian young people that are enrolled in universities in Armenia have benefitted from our tuition reimbursement program. Vulnerable Syrian-Armenian families have been offered a range of social and healthcare support. Thousands of Syrian Armenians have received medical services at the AGBU Claudia Nazarian medical center and, in case of urgent surgical procedures or serious conditions, the costs of their treatment have been partially reimbursed. During the process of implementing this program, we have prioritized the expansion of partnerships with international organizations and structures in cases where our experience allows the effective fulfilment of the needs of those people that are in crisis situations. From this point of view, we consider this partnership with ARCS a very important one,” said President of AGBU Armenia Vasken Yacoubian.

Within the scope of this program,

  • 60 highly vulnerable families will receive food packages four times a year,
  • 170 highly vulnerable families will receive vouchers to buy clothes two times a year,
  • 30 highly vulnerable families with members that require urgent healthcare services will receive the necessary financial support for this treatment,
  • 40 students from highly vulnerable families will receive partial reimbursement of tuition fees.

 

The total amount of support allocated through this program is 100,000 dollars.

 

Համագործակցության հուշագիր Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև 

Հունիսի 22-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ «Սիրիահայ փախստականների աջակցություն» ծրագրի առողջապահական բաղադրիչի համատեղ իրականացման նպատակով։

Նպատակն է մարդասիրական աջակցություն տրամադրել առավել խոցելի սիրիահայերին, մասնավորապես՝ ֆինանսապես աջակցել անհետաձգելի թանկարժեք առողջապահական ծառայությունների կարիք ունեցող  ընտանիքներին։

Հուշագրի շրջանակներում ՀԿԽԸ-ն 25 500 ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի նշված առողջապահական ծառայությունները կազմակերպելու համար, իսկ ՀԲԸՄ-ն կապահովի շահառուների առաջին բուժօգնության տրամադրումը և հետագա բժշկական կարիքների գնահատումը ՀԲԸՄ-Քլոտեա Նազարեան բժշկական կենտրոնում։

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սիրիահայերի մարդասիրական կարիքներին արձագանքել է նրանց ժամանման առաջին իսկ օրվանից՝ 2012 թվականից։ Այդ աջակցությունը եղել է բազմաբնույթ՝ իրավական խորհրդատվությունից և մարդասիրական օգնության տրամադրումից մինչև սեփական բիզնես հիմնելու հնարավորության ստեղծում և զարգացում։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ կարող ենք սիրիահայերին աջակցել նաև առողջապահական ծառայություններ ստանալու ոլորտում, քանի որ դրա կարիքը շատ մեծ է» ասաց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

«Սիրիահայ փախստականների աջակցություն» ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փախստականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։

«Սիրիական ճգանաժամի առաջին իսկ օրվանից ՀԲԸՄ-ն սիրիահայերի աջակցությանն ուղղված մարդասիրական, սոցիալական, կրթական ու առողջապահական լայնածավալ ծրագրեր է իրագործել հենց Սիրիայում, այլ երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանում: Սիրիահայ հարյուրավոր երիտասարդներ, ովքեր իրենց բարձրագույն կրթությունն ստանում են Հայաստանում, անցնող տարիներին օտվել են ուսումնական վարձավճարների փոխհատուցման մեր ծրագրից: Սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվում է սոցիալական ու առողջապահական տարաբնույթ օգնություններ: Հազարավոր սիրիահայեր օգտվում են ՀԲԸՄ Քլոտեա Նազարեան բժշկական կենտրոնի ծառայություններից, իսկ վիրահատական անհետաձգելի միջամտությունների, ծանր հիվանդությունների բուժման պարագայում՝ մասնակիորեն փոխհատուցվում են ծախսերը: Ծրագրերի իրականացման գործընթացում մենք չափազանց կարևորում ենք համագործակցության ընդլայնումը միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ, որոնց հետ համատեղ աշխատելու մեր փորձն արդյունավետորեն ծառայում է ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդկանց կարիքների բավարարմանը: Այս տեսակետից մեծապես կարևորում եմ այս համագործակցությունը ՀԿԽԸ-ի հետ», ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանը:

Ծրագրի շրջանակներում.

  • 60 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 4 անգամ կստանան սննդի փաթեթներ,
  • 170 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 2 անգամ կստանան հագուստի ձեռքբերման վաուչեր,
  • 30 առավել խոցելի ընտանիքների՝ անհետաձգելի առողջապահական ծառայության կարիք ունեցող անդամներին կտրամադրվի անհրաժեշտ գումար,
  • առավել խոցելի ընտանիքների 40 ուսանողների կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում։ 

 

Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար։

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.