Սեպտեմբեր 30, 2020

ՀԲԸՄ-Ն ՄԻԱՆՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆԿՈՉԻՆ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

Հաշվի առնելով սրված ռազմական ճգնաժամը Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում, ինչպես նաև արդյունավետ օգնություն և աջակցություն հասցնելու անհրաժեշտությունը բոլոր նրանց, ովքեր վտանգված են, ՀԲԸՄ-ն միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային հանգանակության արշավին: 

Բոլոր նվիրատվությունները կկատարվեն Համահայկական հիմնադրամին. այս ոչ-առևտրային կազմակերպությունը հիմնվել է ՀՀ կառավարության կողմից 1990-ականների սկզբին և ունի մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում: 

ՀԲԸՄ-ն կոչ է անում իր աշխարհասփյուռ ցանցին՝ անդամներին, նվիրատուներին, աջակիցներին և համակիրներին՝ առատաձեռն նվիրատվություններ կատարել անմիջապես «Հայաստան» Համահայկական հիմնադրամի առցանց հարթակում՝ www.himnadram.org: ԱՄՆ-ում հարկից պահվող նվիրատվությունների համար այցելե՛ք www.armeniafund.org:

Միաժամանակ, ՀԲԸՄ-ն կշարունակի մարդասիրական և բժշկական աջակցություն տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համակարգված եղանակով՝ տարիներ առաջ ստեղծված «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամի միջոցով: 

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ձեր տարածաշրջանում գտնվող ՀԲԸՄ շրջանակային հանձնաժողովների, մասնաճյուղերի, ՀԲԸՄ Հայաստանի կամ Նյու Յորքում գտնվող ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակի հետ:

 

Please note that archived content may appear distorted as it has been stripped of formatting and original images.