ՀԲԸՄ-ն հայտարարում է Կենտրոնական վարչության, Հոգաբարձուների խորհրդի և գործադիր աշխատակազմի ընտրության արդյունքները
Նկար
ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը և Հոգաբարձուների խորհուրդը (նկարում չկան Վաչե Մանուկյանը և Էլի Աքիլյանը)
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության 2024 թվականի հոկտեմբերի 13-ի հանդիպումից հետո ՀԲԸՄ-ի նորընտիր գործադիր անդամներն են՝ նախագահ Սեմ Սիմոնյանը, փոխնախագահներ Արդա Հարաթունյանը և Երվանդ Զորյանը, ատենադպիր Անի Մանուկյանը և գանձապահ Նազարեթ Ֆեստեկջյանը։
2024 թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացած Ընդհանուր ժողովի ժամանակ Պերճ Սեդրակյանին շնորհվեց Պատվավոր նախագահի կոչում։ Նա այժմ իր գործունեությունը կշարունակի Հոգաբարձուների խորհրդում՝ նախկին փոխնախագահ Ժոզեֆ Ուղուրլյանի և նորանշանակ անդամ Էլի Աքիլյանի հետ միասին։ Աքիլյանը «Kingsisle Entertainment»-ի հիմնադիրն է և «Inet Technologies Inc.»-ի համահիմնադիրը, որտեղ 1999թ.-ի ապրիլից մինչև 2004թ. սեպտեմբերը պաշտոնավարել է որպես նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն: Նա Առլինգտոնում Տեխասի համալսարանի էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան ունի։ Սեմ Սիմոնյանը կծառայի որպես Խորհրդի ի պաշտոնե անդամ։
Խորհրդի անդամներ Էրիկ Իսրայելյանը (ԱՄՆ), Նազարեթ Ֆեստեկջյանը (ԱՄՆ), Վահե Գաբրաշը (Շվեյցարիա), Նադյա Գործունյանը (Ֆրանսիա), Արդա Հարաթունյանը (ԱՄՆ), Եղիշե Մանուկյանը (ԱՄՆ), Լևոն Նազարյանը (ԱՄՆ), Երվանդ Զորյանը (ԱՄՆ) և Վազգեն Յակուբյանը (Հայաստան) վերընտրվել են՝ շարունակելու իրենց գործունեությունը առաջիկա չորս տարիների ընթացքում։
Համաձայն ՀԲԸՄ կանոնադրության՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամների մեկ երրորդը պետք է ԱՄՆ-ի բնակիչ չլինի։ Վարչության ներկայիս անդամներն են՝ ԱՄՆ-ից Հայկ Արիյանը, Երվանդ Դեմիրճյանը, Էրիկ Իսրայելյանը, Նազարեթ Ֆեստեկջյանը, Արդա Հարաթունյանը, Սարգիս Ջեբեջյանը, Արի Լիբարիկյանը, Անի Մանուկյանը, Եղիշե Մանուկյանը, Լորի Մունչերյանը, Լևոն Նազարյանը, Սեմ Սիմոնյանը և Երվանդ Զորյանը, Հայաստանից՝ Վազգեն Յակուբյանը, Կանադայից՝ Լենա Սարգիսյանը, Եվրոպայից՝ Նադյա Գործունյանը (Ֆրանսիա), Վահե Գաբրաշը և Վարդգես Քնաջյանը (Շվեյցարիա), Առնո Ադամյանը և Կամիլիո Ազզուզը (Մեծ Բրիտանիա):
ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի կազմում են՝ Խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը և անդամներ Էլի Աքիլյանը, Էրիկ Իսրայելյանը, Ժոզեֆ Ուղուրլյանը, Արմեն Սարգսյանը, Պերճ Սեդրակյանը և Սինան Սինանյանը։
Լրացուցիչ տեղեկությունների և Խորհրդի անդամների կենսագրական մանրամասների համար այցելել https://agbu.org/leadership
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: Այսօր ՀԲԸՄ-ն գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր՝ ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am կայքէջ:
Լրատվական հարցումների համար դիմել՝ ՀԲԸՄ մամուլի գրասենյակ 55 East 59-րդ փողոց Նյու Յորք, NY 10022-1112 Հեռախոս՝ 212.319.6383 Էլ. փոստ՝ communications@agbu.org