Skip to main content
Սկիզբ
  • Who We Are
    • Our History
    • Leadership
    • Volunteer
    • Directory
    • Membership
    • Financials
  • What We Do
    • Our Mission
    • Education
    • Culture
    • Humanitarian Relief
    • Socioeconomic Development
    • Our Work in Armenia
  • What's New
    • Latest News
    • AGBU Magazine
    • Insider
    • Statements
    • We are AGBU
    • Events
  • Donate
  • Join
  • Am
  • En
  • Նկար
    Serj Tankian standing at a podium with his hands in his pockets in front of a presentation slide

    «ՍՏԵՂԾԱՐԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԲԸՄ» ՀԱՏՈՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄ

    Հայաստանի մշակութային ապագայի սահմանում

    «Ստեղծարար Հայաստան-ՀԲԸՄ» կրթաթոշակային ծրագիրը ռազմավարական աջակցության եզակի հնարավորություն է, որը տրվում է այն ստեղծագործողներին, որոնք պատրաստ են որոշիչ դերակատարություն ունենալ Հայաստանի մշակութային ապագայի կերտման գործում: Մեկ տարվա ընթացքում կրթաթոշակառուները կարողանում են արդյունաբերական կապեր հաստատել ու անհատական ​​մենթորական հանդիպումների ու սեմինարների միջոցով հարմարեցված մոտեցումներ մշակել՝ զարգացնելու, ներկայացնելու և խթանելու իրենց նախագծերը: Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է նաև 5000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Կրթաթոշակները բաց են հայազգի արվեստագետների և հայկական մշակույթի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող անհատների համար:

    ՏԱՐԵԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

    10
    կրթաթոշակառու
    $50,000
    դոլարի ֆինանսավորում
    50+
    մենթորներ ամբողջ աշխարհում
    Creative Armenia - AGBU Fellowships banner with "Meet our Previous fellows" text

    Իմացե՛ք ավելին գործընթացի մասին

    Հայտերի ընդունումը ներկայումս դադարեցված է։ Շուտով կրկին կարող եք հետևել հաջորդ շրջանի մասին տեղեկություններին:

    Հայտ


    Հայտի համար նախատեսված պահանջների ցանկը

    Նախքան դիմում ներկայացնելը, խնդրում ենք համոզվեք, որ ունեք հետևյալ փաստաթղթերը PDF ձևաչափով: Ներկայացման գործընթացը պետք է տևի ոչ ավելի, քան 15 րոպե:

    • Մեկ PDF փաստաթուղթ, որը պարունակում է հետևյալը.

      • Ձեր  ​​կենսագրությունը՝ ներառյալ ստեղծագործական գործունեությունն ու կարիերան:

      • Ձեր ընթացիկ ստեղծագործական նախագիծ(ներ)ը՝ ներառյալ, թե ինչու է այն կարևոր, և դրա ավարտի ակնկալվող ժամանակացույցը:

      • Ձեր գործունեության տեսլականն ու այն, ինչ դուք հույս ունեք ձեռք բերել 2022 թ. Ստեղծարար Հայաստան - ՀԲԸՄ հատուկ հիմնադրամից:

    Մեկ հարցի բառային սահմանաչափը 400 բառ է: Խրախուսվում է համառոտագրությունը:

    PDF փաստաթուղթը պետք է ներառի ձեր անունն ու ազգանունը՝ գրված անգլերեն կամ հայերեն:

    • CV և այլ համապատասխան նյութեր, ինչպիսիք են՝ պորտֆոլիոն կամ ֆիլմը՝ ըստ անհրաժեշտության:
    • Բարձր որակի դիմալուսանկար՝ 8 դյույմ x 10» (W x H) և PNG կամ JPG ձևաչափով: Չափի սահմանաչափը 10 ՄԲ է:

    Եթե ​​դուք պատրաստ ունեք այս նյութերը, խնդրում ենք անցնել դիմումի պորտալ:

    Հաճախակի տրվող հարցեր


    Ես հայ չեմ: Կարո՞ղ եմ դիմել:

    Այո՛։ Քանի դեռ ձեր ստեղծագործությունները ինչ-որ կերպ առնչվում են հայկական մշակույթին:

    Պե՞տք է Հայաստանում լինեմ:

    Ո՛չ: Դուք կարող եք դիմել աշխարհի ցանկացած վայրից: Պարտադիր հանդիպումները տեղի կունենան առցանց, թեև ընտրովի միջոցառումները Երևանում շարունակվելու են։

    Դիմորդների համար կա՞ տարիքային սահմանափակում:

    Ոչ:

    Արդյո՞ք պետք է կրթաթոշակս ծախսեմ իմ նախագծի վրա:

    Դուք ազատ եք կրթաթոշակը ծախսել ըստ ձեր հայեցողության: Բայց մենք պահանջում ենք ցանկացած ծրագրի համար «առաջին հայացք», որի միջոցով մենք օգնում ենք ձեզ այս կրթաթոշակի ընթացքում: Դա նշանակում է, որ նախքան նախագծի ներկայացումը ուրիշներին, Creative Armenia-ին և ՀԲԸՄ-ին նախագծի արտադրության, կամ նրանում ներդրումներ կատարելու հնարավորություն պետք է տրվեն:

    Որո՞նք են իմ պարտականությունները որպես հիմնադրամի շահառու:

    Բացի նախատեսված հանդիպումներին մասնակցելուց, մենք ակնկալում ենք, որ մեր շահառուները ակտիվորեն կմիանան նաև մեր ստեղծագործական համայնքին: Դա կարող է ներառել բովանդակության հրապարակում, սեմինարի ղեկավարում, կամ զարգացող արվեստագետների ուսուցում: Մենք ակնկալում ենք, որ նրանք կդառնան մեր ստեղծագործական համայնքի ղեկավարներն ու մեր ազգային մշակույթի դեսպանները:

    Իսկ ի՞նչ է տեղի ունենում իմ կրթաթոշակային ժամկետից հետո:

    Մենք ձեզ կհամարենք Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի շրջանավարտներ և հայ ժողովրդի մշակութային դեսպաններ: Դուք կունենաք մուտք դեպի մեր ցանցերը, ինչպես նաև կստանաք առաջնահերթություն մեր մյուս ծրագրերին մասնակցելու համար: Մենք միասին կաշխատենք զարգացնելու և առաջ մղելու հայկական մշակույթը:

    Կրթաթոշակները ներկայացնում են ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի միջև առաջին համագործակցությունը, որը 2018 թ. մայիսին մեկնարկած ռազմավարական գործընկերություն է: Creative Armenia-ն, որ հայ ժողովրդի արվեստների համաշխարհային հիմնադրամ է, նպատակ ունի հայտնաբերել նորարար տաղանդներ. զարգացնել և առաջ մղել նրանց: Մեր գործընկերոջ մասին ավելին իմանալու համար այցելե՛ք www.creativearmenia.org:

     

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Make an impact that will change lives. Donate today.

    Connect Tile

    Մասնակցե՛ք

    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    What's New Tile

    Միջոցառումներ

    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն