Skip to main content
Սկիզբ
  • Who We Are
    • Our History
    • Leadership
    • Volunteer
    • Directory
    • Membership
    • Financials
  • What We Do
    • Our Mission
    • Education
    • Culture
    • Humanitarian Relief
    • Socioeconomic Development
    • Our Work in Armenia
  • What's New
    • Latest News
    • AGBU Magazine
    • Insider
    • Statements
    • We are AGBU
    • Events
  • Donate
  • Join
  • Am
  • En
  • Նկար
    grandmother feeding her grandchild in the AGBU Soup Kitchen

    ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

    Սոցիալական և մարդասիրական ծառայություններ հայրենիքում

    Նախորդ դարաշրջանում ՀԲԸՄ-ն առողջապահական և սոցիալական մի շարք ծառայություններ է մատուցել Հայաստանի ամենախոցելի խավերին՝ աղքատ տարեցներին, ապագա մայրերին, նորածիններին, ներգաղթյալներին ու պատերազմի հետևանքով տեղահանվածներին: Մենք նաև ներդրումներ ենք կատարում կենսական բժշկական ռեսուրսների հասանելիությունն ապահովող երկարաժամկետ ծրագրերում:

    Տարածաշրջանի անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, ՀԲԸՄ-ն ընդլայնել է իր հասանելիությունն Արցախում և Մերձավոր Արևելքում՝ խիստ կարիքավոր հազարավոր հայերին ապահովելով սննդեղենով, ապաստանով, կրթաթոշակներով, ֆինանսական օգնությամբ ու առաջին անհրաժեշտության պարագաներով:

    Սոցիալական ծառայություններ

    Մեր նպատակն է հույս ու հոգեկան խաղաղություն տարածել հայության կյանքի տարբեր փուլերում։ Հայաստանում և Արցախում գործող ՀԲԸՄ «Հայ կին» կենտրոնները հղի և նորածին մայրերին ապահովում են սննդեղենով, տրամադրում են երեխաների խնամքի անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև կանանց առողջության մասնագետների հասանելիություն: Երևանի համայնքներում գտնվող ՀԲԸՄ տարեցների երեք ճաշարանները շաբաթական վեց օր սննդարար կերակուր են մատուցում ավելի քան 600 տարեցներին: Ֆինանսավորումը, որը մենք տրամադրում ենք Կանանց աջակցության կենտրոններին, օգնում է ընտանեկան բռնության զոհերին գտնել ապահով ապաստան և ֆինանսական անկախության անհրաժեշտ ուղիներ:

    • Նկար
      A mother at Hye-Geen Center taking care of her child
    • Նկար
      Elderly Lady
    • Նկար
      Dining Center
    • Նկար
      Dr. Darakjian checking Syrian Armenian Triplet kids
    • Նկար
      Humanitarian Relief
    • Նկար
      The Claudia Nazarian Radiology Center

    Բժշկական աջակցություն

    Որակյալ և մատչելի առողջապահական խնամքի հասանելիությունը կարևոր գործոն է Հայաստանում ընտանիքի կայունության և աշխատավայրում արտադրողականության համար: Այդ նպատակով մենք ստեղծել ենք արժեքավոր առողջապահական հաստատություններ, ինչպես  ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան» գերձայնային բժշկության կենտրոնը, որը բարձրացնում է ախտորոշիչ թեստավորման մակարդակը առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ ու արևմտյան չափանիշներով վերապատրաստված բժշկական անձնակազմով: Մյուս կողմից, մեկ այլ՝ ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը, անվճար բժշկական խորհրդատվական ծառայություններ է մատուցում Սիրիայի հակամարտությունից հետո Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին:

    • ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
    • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
    • ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
    • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
    video thumbnail

    Աջակցեք մեզ

    Մեր սոցիալական ծառայությունները հաճախ գործում են շնորհիվ միջազգային դոնորների առատաձեռն աջակցության: Եթե ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ, կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալ, խնդրում ենք կապ հաստատել մեր Տեղեկատվության և զարգացման գծով տնօրեն Քարեն Փափազյանի հետ kpapazian@agbu.org էլ.հասցեով:

    Donate

     

    GIVE TO AGBU

     

    Make an impact that will change lives. Donate today.

    Connect Tile

    Մասնակցե՛ք

    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    What's New Tile

    Միջոցառումներ

    What's New Tile

    Նորություններ

    Sign up to hear from us (.am)

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    You may opt out at any time. Terms and Conditions and Privacy Policy (.am)

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Contact
    • Directory
    • AGBU Jobs
    • Shop
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Terms and Conditions
    • Corporate Policies
    • Privacy Policy