
«2020 թ. սեպտեմբերի Արցախյան երկրորդ պատերազմի լուրը մեծահոգության մեծ ալիք բարձրացրեց, որը կարելի էր զգալ, տեսնել և լսել ամբողջ աշխարհում։ Մեր նվիրատուները արագ փրկության օղակ դարձան հազարավոր հայերի համար: ՀԲԸՄ-ն աշխատում էր տեղում՝ տեղահանված ընտանիքներին ապրուստ և հոգեկան հանգստություն ապահովելու համար: Մեր կարևոր աշխատանքը շարունակվում է ամեն օր, և մեր կամավորները, նվիրատուներն ու անձնակազմը միասին աշխարհին ցույց են տալիս միասնության իրական իմաստը»:
Պերճ Սեդրակյան, ՀԲԸՄ նախագահ
Մեր աշխատանքը շարունակվում է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքիներին օգնության ձեռք մեկնելու համար: Մշակվում են աջակցության տարբեր ծրագրեր: Խնդրում ենք նվիրաբերել մեր Գլոբալ օգնության հիմնադրամին:
Զոհված և վիրավոր զինծառայողների երեխաները գտնվում են հոգեկան ծանր վիճակում: Կամավորները կազմակերպում են ժամանցային միջոցառումներ, բաժանում խաղալիքներ, գրքեր ու հագուստեղեն: 2021-ին մեկնարկեցինք «Նաիրի» անվճար ամառային ճամբարը, որը ներառում է հոգեկան առողջության մասնագետների կողմից կազմակերպվող վերականգնողական պարապմունքներ: «Նաիրի» ճամբարը կգործի նաև տարվա ընթացքում:
44-օրյա պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ն զրուցեց Արցախից տեղահանված անհատների, ինչպես նաև առաջնագծում ծառայած բժիշկների հետ, որոնք ցանկանում էին կիսվել իրենց պատմություններով։
Յուրաքանչյուր վկայություն բացահայտում է նրանց տների և քաղաքների վրա կատարված անսպասելի հարձակման սարսափներն ու հաջորդած վախը: Ստորև ներկայացված են «Ճշմարտության ձայներ» շարքի նյութերը: Կարող եք ամբողջական տեսանյութերը դիտել այստեղ:
Make an impact that will change lives. Donate today.