Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Who We Are
    • Our History
    • Leadership
    • Volunteer
    • Directory
    • Membership
    • Financials
  • What We Do
    • Our Mission
    • Education
    • Humanitarian Relief
    • Socioeconomic Development
    • Our Work in Armenia
  • What's New
    • Latest News
    • AGBU Magazine
    • Insider
    • We are AGBU
    • Programs
    • Events
  • Donate
  • Join
  • Am
  • En
  • Նկար
    Kids at camp

    Ով ենք մենք

    Անուն, որը ճանաչում և որին վստահում է աշխարհասփյուռ հայությունը

    Միավորելով աշխարհասփյուռ հայ համայնքները՝ մեր կենտրոնները, շրջանակներն ու համաշխարհային մասնաճյուղերը բարենպաստ պայմաններ են ստեղծում մեր ազդեցության ընդլայնման համար: Հայաստանում և Արցախում մենք դյուրացնում ենք համատեղ նախաձեռնությունների ստեղծումն ու թափանցիկ փոխանակումը։ Ավելի քան մեկ դար անց, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում նոր ռազմավարական դաշինքներ մշակելու ու համաշխարհային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու հանձնառությանը՝ ձգտելով մեծացնել գործունեության շրջանակները: Ապագան փոխակերպելու մեր հսկայական կարողությունների շնորհիվ, աշխարհասփյուռ հայությունը ՀԲԸՄ-ին նայում է որպես հույսի աղբյուրի և նպատակների իրագործման հնարավորության:

    5,000+
    ներգրավված կամավորներ
    Միացե՛ք մեզ
    63
    նախագծեր Հայաստանում
    Իմացե՛ք ավելին
    100,000
    շրջանավարտներ
    Իմացե՛ք ավելին
    Մեր համաշխարհային ներկայությունը
    Անդամակցություն

    Անդամակցություն

    Միացե՛ք անհատների կենսունակ համայնքին, որոնք նվիրված են հայկական ինքնությունն ու մշակույթը վառ պահելու գործին:

    Դարձե՛ք անդամ
    Ֆինանսներ

    Ֆինանսներ

    Թափանցիկությունը մեր կազմակերպության հավատամքն է: Մեր հաշվետվություններն հասանելի են ծանոթանալու համար:

    Իմացե՛ք ավելին
    Ղեկավարություն

    Ղեկավարություն

    Բազմազան անցյալով ու հեռանկարներով հանդերձ, այնուամենայնիվ, մենք միավորված ենք մեր ծառայության միջոցով:

    Հանդիպե՛ք մեզ

    ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿԴԱՐՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    1906
    1909
    1910
    1915
    1917
    1918
    1919
    1920
    1921
    1922
    1931
    1933
    1940
    1945
    1953
    1960
    1963
    1975
    1987
    1988
    1991
    1995
    1996
    2003
    2004
    2009
    2012
    2018
    2020

    Նկար
    April 15, 1906

    15 ապրիլի, 1906թ.

    1906

    ՀԲԸՄ-ն հիմնադրվել է բարձր հեղինակություն և տեսլական ունեցող առաջնորդների կողմից, ովքեր միությունը ստեղծել են՝ ի բարօրություն հայ ազգի:

    ՀԲԸՄ-ն հիմնադրվել է բարձր հեղինակություն և տեսլական ունեցող առաջնորդների և ականավոր ազգային գործիչների կողմից, ովքեր միությունը ստեղծել են՝ ի բարօրություն հայ ազգի: 1906 թ. ապրիլի 15-ին Կահիրեում հիմնադրված ՀԲԸՄ-ն իր երկարամյա առաքելությունը սկսեց Պողոս Նուբարի ու Երվանդ Աղաթոնի ղեկավարությամբ, ովքեր միավորվելով ձևավորեցին ամբողջատիրական վարչակարգերի բռնակալությունից զերծ հայկական մի նոր տիպի կազմակերպություն, որը նպաստելու էր Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կայուն սոցիալ-տնտեսական և կրթական զարգացմանը:

    Առաջին երկու տարիներին ՀԲԸՄ-ն ձևավորեց աջակցող նվիրատուների լայն ցանց՝ Ադիս Աբեբայից, Ռանգունից, Լոնդոնից և Կալկաթայից: Այս հավաքական աջակցությամբ ՀԲԸՄ-ն կարողացավ օգնություն հասցնել Վանում, Մուշում, Էյգում և Բաղեշում երկրաշարժից տուժածներին և օսմանյան նահանգներում սովյալներին այդքան անհրաժեշտ ցորեն և պաշար:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU Chapters in the Ottoman Empire

    ՀԲԸՄ մասնաճյուղերը Օսմանյան կայսրությունում (1909-1911):

    1909-1911

    Խորաթափանցորեն մշակված կանոնադրության շնորհիվ, ՀԲԸՄ-ն ազատորեն գործում էր Օսմանյան կայսրությունում:

    Խորաթափանցորեն մշակված կանոնադրության շնորհիվ, ՀԲԸՄ-ն ազատորեն գործում էր Օսմանյան կայսրությունում: ՀԲԸՄ-ի հիմնադիրները միակարծիք էին, որ կազմակերպությունը չի զբաղվելու քաղաքականությամբ, այլ հետապնդելու է զուտ բարեսիրական նպատակներ: Որդեգրված այս սկզբունքն անհրաժեշտ էր գործունեություն ծավալելու համար, քանի որ իշխանությունները կասկածանքով էին վերաբերվում բոլոր քաղաքական կազմակերպություններին: Օսմանյան կառավարությունը 1910 թ. մարտի 3-ին հաստատեց միության կանոնադրությունը, ինչը թույլ էր տալիս կազմակերպությանը հոգալ ժողովրդի կարիքները: Հեռատեսությունը թույլ տվեց ՀԲԸՄ-ին հիմնել տասնյակ գործուն մասնաճյուղեր ամբողջ կայսրության տարածքում:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    The 1912 opening of the AGBU-funded Bartevian School in Yozgat

    1912թ.-ին ՀԲԸՄ-ի հովանավորությամբ գործող Պարթևյան դպրոցի բացումը Եոզկատում:

    1910-1915

    Հիմնադրութան առաջին տասնամյակում ՀԲԸՄ-ն կենտրոնացած էր հայերի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման վրա:

    Հիմնադրութան առաջին տասնամյակում ՀԲԸՄ-ն կենտրոնացած էր կայսրության ողջ տարածքում հայերի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման վրա՝ իր ջանքերն ուղղելով առաջին հերթին կրթության և գյուղատնտեսության զարգացմանը: Միայն 1910թ.-ին ՀԲԸՄ-ն հովանավորեց շուրջ 30 դպրոց և հողագործներին տրամադրեց անասուններ, սերմեր և գյուղատնտեսական գործիքներ, որոնք անհրաժեշտություն էին ինքնաբավ համայնքներ ստեղծելու համար:

    Օսմանյան հալածանքների պատճառով մինչև 1915 թ. ընդամենը երկու դպրոց էր մնացել, իսկ քաղաքներում և գյուղերում մի քանի հայ գյուղացիներ էին կարողացել գոյատևել:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Armenian orphans in the Nar-Omar camp, Iraq

    Հայ որբերը Նահր էլ Օմար գաղթակայանում, Իրաք:

    1915-1922

    Հայոց ցեղասպանության հետևանքներից էր բազմաթիվ երկրներ և մայրցամաքներ ընդգրկող գաղթականությունը:

    Հայոց ցեղասպանության հետևանքներից էր բազմաթիվ երկրներ և մայրցամաքներ ընդգրկող գաղթականությունը: ՀԲԸՄ-ն և նրա սփռված մասնաճյուղերը աշխատել են, որ օգնությունները հասնեն տասնյակ հազարավոր վերապրածների՝ գործարկելով հարաբերություններ տարբեր կառավարությունների հետ: ՀԲԸՄ-ն հիմնել է որբանոցներ, դպրոցներ, արհեստանոցներ՝ նպաստելու տեղահանված հայերի կյանքի վերակառուցմանը: Օրինակներից մեկը Պորտ Սաիդի մոտակայքում Մուսալեռցիների համար հիմնված վրանաքաղաքն էր:

    1915-ի աշնանն այդ վրանաքաղաքում էին ապրում 1260 երեխաներ: ՀԲԸՄ-ն միջոցներ տրամադրեց, որպեսզի դպրոցը բացվի մինչև այդ տարվա հոկտեմբերը: Սիսվան դպրոցը մինչև 1917թ. ապրուստ և կրթություն ապահովեց ավելի քան 3000 երեխաների, որից հետո վերածվեց արհեստագործական ուսումնարանի: Անմիջական ճգնաժամին դիմակայելու ու մարդասիրական օգնություն նախաձեռնելու վերոհիշյալ օրինակը, որին հաջորդելու էին ՀԲԸՄ-ի երկարաժամկետ գործունեության բազում նախաձեռնություններ, որոնք շարունակվում են ավելի քան մեկ դար, հանդիսացավ ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելության հիմնաքարը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Armenian Genocide survivors discovered in Salt in April 1918

    1918 թ. ապրիլին Սոլթում հայտնաբերված Հայոց ցեղասպանությունը վերապրածներ։

    1917-1918

    Առաջին Աշխարհամարտից հետո ՀԲԸՄ-ն դաշնակից ուժերի հետ միասին աշխատեց Մերձավոր Արևելքում հայ գաթականների կարիքները հոգալու համար:

    Առաջին Աշխարհամարտից հետո ՀԲԸՄ-ն դաշնակից ուժերի հետ միասին աշխատեց Մերձավոր Արևելքում հայ գաթականների կարիքները հոգալու համար: Օրինակ, հաշվի առնելով ՀԲԸՄ- ի վայելած համբավը, բրիտանական ուժերը մեծապես հույսը դրեցին կազմակերպության վրա՝ փրկելու ու օգնելու Պետրայում, Սոլթում և Երուսաղեմում պատսպարած գաղթականներին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Recovered Armenian women and children with Levon Yotneghperian (right) in 1919 at the AGBU Home for Refugees in Damascus

    Փրկված հայ կանայք և երեխաներ Լևոն Յոթնեղբայրյանի հետ (աջից) 1919 թ. Դամասկոսի ՀԲԸՄ գաղթականների տանը:

    1918-1922

    ՀԲԸՄ-ի ղեկավարությունը գիտակցում էր, որ հայկական համայնքների վերակառուցումը մեծապես պայմանավորված էր նաև ՀԲԸՄ մասնաճյուղերի հիմնումով:

    ՀԲԸՄ-ի ղեկավարությունը գիտակցում էր, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում հայկական համայնքների վերակառուցումը մեծապես պայմանավորված էր նաև ՀԲԸՄ մասնաճյուղերի հիմնումով: 1919-ին, Հալեպում, Բեյրութում, Բաղդադում, Դամասկոսում և Երուսաղեմում գործող ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն արդեն կրթական և առողջապահական անհրաշժեշտ օգնության ծրագրեր էին իրականացնում: Մասնաճյուղերը հատկապես կենտրոնացած էին բռնության ենթարկված կանանց և երեխաների վերաինտեգրման վրա՝ ապաստանի, կրթության և այլ օգնությունների ապահովմամբ:

    Կանանց և երեխաներին փրկելու բազմաթիվ նախաձեռնությունների թվում էր ՀԲԸՄ Փրկության Հիմնադրամի ստեղծումը, որը 1919 թ. բորբոքեց «Մեկ հայ, մեկ ոսկի» շարժումը՝ փրկելով հազարավոր հայ որբերի և կանանց, ովքեր ապրում էին քրդական և բեդվին ցեղերի հետ:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Repatriation of Armenian refugees from the Nahr el Omar Camp

    Նահր էլ Օմար ճամբարից հայ փախստականների հայրենադարձությունը

    1919-1921

    Հայերին հայրենիքից հեռու չպահելու համար ՀԲԸՄ-ն աջակցել է դեպի Կիլիկիա հայրենադարձության ջանքերին:

    Օսմանյան կայսրության անկումից հետո դաշնակից տերությունները գրավեցին Կիլիկիան ու ջանքեր գործադրեցին օգնելու հայ գաղթականներին վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը։ Նախագիծը հաջողեց։ Օրինակ՝ 1919 թ.-ին Հալեպի հայ գաղթականների թիվը նվազեց՝ տասը ամսում 15 000-ից հասնելով 7 000-ի։ Աճող հայ բնակչությանն աջակցելու համար ՀԲԸՄ-ն գրասենյակներ բացեց Կիլիկիայում և ֆինանասական օժանդակություն տրամադրեց այն բազմանդամ հայ ընտանիքներին, որոնք պատրաստվում էին հեռանալ Հալեպից։

    Ցավոք, երկու տարի անց, երբ Ֆրանսիացիները տարածաշրջանը զիջեցին նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությանը, հայերը կրկին ստիպված էին փախչել Կիլիկիայից։ Հիասթափված տիրող իրավիճակից՝ ՀԲԸՄ-ի ղեկավարությունն արագ արձագանքեց՝ ևս մեկ անգամ հայերին Կիլիկիայից տարհանելով և Սիրիայում ու Լիբանանում վերաբնակեցնելով։

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Members of the AGBU Araradian Brass Band, later the Ethiopian Imperial Brass Band

    ՀԲԸՄ Արարատյան փողային նվագախմբի սաները, որոնք հետագայում դարձան Եթովպիայի կայսերական փողային նվագախմբի անդամներ։

    1920-1930

    Կարևորելով ​​երեխաների կրթությունը հայության գոյատևման ապահովման ճանապարհին՝ ՀԲԸՄ-ն վերադարձավ այս նպատակի իրագործմանը:

    Կարևորելով գաղթական ​​երեխաների կրթությունը հայության գոյատևման ապահովման ճանապարհին՝ ՀԲԸՄ-ն նոր վճռականությամբ վերադարձավ այս նպատակի իրագործմանը: Մերձավոր Արևելքում միությունը 1920-ականներին հիմնեց և հովանավորեց բազմաթիվ որբանոցներ ու դպրոցներ՝ երեխաների ու երիտասարդների համար ապահովելով տարրական կրթություն և մասնագիտական ​​ուսուցում՝ կոշկակարություն, փայտամշակում և ասեղնագործություն, դրանով իսկ նպաստելով, որ նրանք չափահաս տարիքում դառնան ինքնաբավ:

    1924 թ. Երուսաղեմ կատարած այցի ժամանակ Եթովպիայի գահաժառանգ Հայլե Սելասիեն հնարավորություն ունեցավ լսելու Երուսաղեմի ՀԲԸՄ Արարատյան որբանոցի փողային նվագախմբի 40 անդամներին: Այդ պատմական օրը, մեծապես տպավորվելով մանկատան երեխաների տաղանդով ու հմտությամբ, նա անմիջապես երեխաներին հրավիրեց իր երկիր: Եթովպիա տեղափոխվելուց հետո նրանք ստեղծեցին Կայսերական փողային նվագախումբն ու Սելասիեի թագադրման համար առաջին անգամ կատարեցին երկրի օրհներգը, որը հեղինակել էր Գևորգ Նալբանդյանը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    A meeting of the AGBU Central Board of Directors in Paris in 1921

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի նիստը Փարիզում 1921թ.:

    1921

    Հետպատերազմյան ժամանակաշրջանում, ՀԲԸՄ-ի ղեկավարությունը 1921թ. միության կենտրոնատեղին Կահիրեից տեղափոխեց Փարիզ:

    Հետպատերազմյան ժամանակաշրջանում, ՀԲԸՄ-ի ղեկավարությունը, նկատելով, որ Մերձավոր Արևելքի ապագան որոշվելու է Եվրոպայում, 1921թ. միության կենտրոնատեղին Կահիրեից տեղափոխեց Փարիզ: ՀԲԸՄ նախագահ Պողոս Նուպարին խնդրեցին հայությունը ներկայացնել միջազգային բանակցություններում։ Մի քանի տարի անց կազմակերպությունը ընդգրկվեց շվեյցարական օրենսդրության ներքո՝ օժտելով նրան իրավական կարգավիճակով, որն անհրաժեշտ էր ոչ առևտրային կազմակերպություն դառնալու համար:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    250 orphans leaving for Soviet Armenia from the port of Jaffa in Palestine

    Պաղեստինի Յաֆա նավահանգստից Խ. Հայաստան մեկնող 250 որբեր։

    1922-1937

    ՀԲԸՄ-ին թույլատրվեց մարդասիրական ծրագրեր իրականացնել երկրում, և որի շնորհիվ հայրենադարձվեցին 17000 գաղթականներ:

    Ձգտելով ստեղծել մշտական ​​համայնքներ, որտեղ հայերը կարող էին վերականգնել իրենց կյանքն ու կառուցել ապագան` Խ. Հայաստանը հայտնվեց միջոցների ներդրման կիզակետում: Խ. Հայաստանի պաշտոնյաների կողմից 1923 թ. ընդունված որոշմամբ, ՀԲԸՄ-ն դարձավ միակ համահայկական բարեսիրական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել երկրում: ՀԲԸՄ-ն լծվեց տիպար ֆերմաների ու գյուղատնտեսական դպրոցների կառուցման, ինչպես նաև որբերին հայրենիք տեղափոխելու գործերին։ Տնտեսական տխուր իրավիճակի ու սովի հաղթահարման նպատակով, ՀԲԸՄ-ն նախաձեռնեց դեղորայքի, սննդի և հագուստեղենի մատակարարումներ: Հաջորդ 14 տարիներին ՀԲԸՄ-ն աջակցեց ենթակառուցվածքների ստեղծմանը, գյուղական վայրերի զարգացմանն ու որբերին կրթության ու խնամքի ապահովման ծրագրերին:

    Ցեղասպանությունից փրկվածներին Հայաստան տեղափոխելու նպատակով, ՀԲԸՄ-ի ջանքերով Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից հայրենադարձվեցին շուրջ 17000 գաղթականներ: ՀԲԸՄ-ն կենսական դեր խաղաց Կոմիտաս վարդապետի աճյունները Հայաստան տեղափոխելու գործում։

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Map of Nubarashen, designed by architect Alexander Tamanyan

    Նուբարաշենի քարտեզ՝ նախագծված ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից։

    1931

    1920-1930-ականներին ՀԲԸՄ-ն իր ռեսուրսների մեծ մասն օգտագործեց Խորհրդային Հայաստանում գյուղեր կառուցելու և կարևոր ծրագրեր իրականացնելու համար:

    Հանրային առողջությունը զարգացնելու ու կյանքի որակը բարելավելու նպատակով, ՀԲԸՄ-ի բարերարները միջոցներ հայթայթեցին առողջապահական հաստատությունների հիմնման համար: Կարճ ժամանակում ՀԲԸՄ-ն հիմնեց Դարուհի Հակոբյան ծննդատունը (ներառյալ մանկաբարձների դպրոցը), Մարի Նուբար ակնաբուժարանն ու Ավետ Սարգիս կատաղաբուժարանը Երևանում:

    Այս ընթացքում ՀԲԸՄ-ն հիմնեց նաև Հայաստանում իր առաջին գրասենյակը՝ Երևանի համալսարանի դասախոսների և այլ մտավորականների համար նախատեսված բազմաբնակարան շենքը, որը կոչվում էր «Բարեգործական տուն»՝ Աբովյան փողոցում: ՀԲԸՄ-ն ֆինանսավորեց նաև բազմաթիվ կրթական ծրագրեր:

    Ապացուցելով, որ ՀԲԸՄ-ն մարդասիրական ծրագրերում արժեքավոր գործընկեր է՝ տնտեսություններ և գյուղատնտեսական դպրոցներ կառուցելու համար խորհրդային իշխանությունները ՀԲԸՄ-ին հողամասեր տրամադրեցին Եղվարդում և Դալմայում: Ամենահավակնոտ ծրագիրն անշուշտ Նուբարաշեն ավանի հիմնումն էր՝ Պողոս Նուբար փաշայի մտահղացմամբ ու Ալեքսանդր Թամանյանի նախագծմամբ, որով այնտեղ էին բնակվելու արտասահմանից ներգաղթածները: Նուբարաշենի հողատարածքների ոռոգման, բնակելի տների ու գործարանների, դպրոցի, հիվանդանոցի ու թատերաշենքի կառուցման աշխատանքներն սկսվեցին 1931 թ.: Մինչև 1936 թ. ՀԲԸՄ-ն նախագծում արդեն ներդրել էր 417000 ԱՄՆ դոլար, սակայն ստալինյան բռնությունների պատճառով ստիպված ընդհատեց ծրագրի ֆինանսավորումը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Scouts from the AGBU AYA Salhiyeh chapter around 1939

    ՀԲԸՄ ՀԵԸ Սալհիյե մասնաճյուղի սկաուտներ, հավանաբար 1939 թ.:

    1933

    1930-ականներին ՀԲԸՄ-ն առաջնահերթություն է տվել ողջ Սփյուռքի հայ ​​համայնքների սնուցմանը` տեղահանված հայերին գոյատևման դրությունից առաջնորդելով դեպի վերապրում:

    1930-ականներին ՀԲԸՄ-ն առաջնահերթություն է տվել ողջ Սփյուռքի հայ ​​համայնքների սնուցմանը` տեղահանված հայերին գոյատևման դրությունից առաջնորդելով դեպի վերապրում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդական ծրագրերին՝ 1933թ. ստանձնելով Հայ երիտասարդաց ընկերակցության (ՀԵԸ) ղեկավարությունը՝ խթանելու մշակութային, մարզական, սկաուտական ​​և սոցիալական գործունեությունն ու համախմբելու հայ երիտասարդությունը: Մինչև 1938 թ. ՀԵԸ-ն ուներ 16 մասնաճյուղ 1800 անդամներով, որոնք հետագայում աշխարհասփյուռ հայ համայնքներում հպարտությամբ ստանձնել են ղեկավար պաշտոններ:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU headquarters at 109 East 40th Street in New York

    ՀԲԸՄ-ի կենտրոնատեղին Նյու Յորքի Արևելյան 40-րդ փողոց 109 հասցեում:

    1940-1942

    Երկրորդ աշխարհամարտի բռնկումից ու Փարիզի նացիստական ​​գրավումից հետո ՀԲԸՄ-ն որոշեց իր կենտրոնատեղին տեղափոխել Նյու Յորք:

    Երկրորդ աշխարհամարտի բռնկումից ու Փարիզի նացիստական ​​գրավումից հետո ՀԲԸՄ-ն որոշեց իր կենտրոնատեղին տեղափոխել Նյու Յորք: Գիտակցելով, որ ԱՄՆ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո դառնալու է միջազգային ասպարեզում առաջատար խաղացողներից մեկը՝ ՀԲԸՄ ղեկավարությունը հեռատեսություն ցուցաբերեց տեղափոխվելու այնպիսի երկիր, որը կարող էր անվտանգության երաշխիք լինել:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    H.H. Catholicos of All Armenians Vasken I with Alex Manoogian at a gala in France

    1947 թ. Ալեքսանդրիայից Խ. Հայաստան մեկնող հայրենադարձները։

    1945-1948

    Երկրորդ աշխարհամարտի ընթացքում 20 միլիոն քաղաքացիների ողբերգական կորստից հետո Խ. Միությունը կարիք ուներ համալրելու իր աշխատուժը:

    Երկրորդ աշխարհամարտի ընթացքում 20 միլիոն քաղաքացիների ողբերգական կորստից հետո Խ. Միությունը կարիք ուներ համալրելու իր աշխատուժը, որով դիմեց սփյուռքյան կազմակերպություններին, այդ թվում ՀԲԸՄ-ին` խրախուսելու աշխարհասփյուռ հայերի ներգաղթը: ՀԲԸՄ-ն, հավատալով հայերին իրենց հայրենիքում ընդունելու մասին Խ. Միության տված խոստումներին, ինչպես նաև այն նշաններին, որ ԽՍՀՄ-ն ամուր կանգնած է Թուրքիայի դեմ, միացավ այդ ջանքերին ու ինքնուրույն հանգանակեց ավելի քան 1 000 000 դոլար՝ ի նպաստ 100 000 հայերի ներգաղթին: Խաբվելով խորհրդային քարոզչության կողմից՝ հայրենադարձները, ցավոք, կանգնեցին սննդեղենի, բնակարանների և աշխատատեղերի խնդրի առաջ, ինչը բոլորովին նման չէր իրենց խոստացված դրախտին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Asbury Park Gala 1953

    ՀԲԸՄ Մետրոպոլիտեն շրջանի մասնաճյուղերի համաժողովը, Ասբերի Պարկ, Նյու Ջերզի 1953 թ.:

    1953

    Հայոց ցեղասպանությունից հետո, վերապրածների մի ամբողջ սերունդ էր հասունանում սփյուռքում, իսկ նրանց բարօրության ի խնդիր ՀԲԸՄ-ն առանցքային դեր էր կատարել:

    Հայոց ցեղասպանությունից հետո, վերապրած երեխաների և թոռների մի ամբողջ սերունդ էր հասունանում սփյուռքում, իսկ նրանց բարօրության ի խնդիր ՀԲԸՄ-ն առանցքային դեր էր կատարել: Երիտասարդական ծրագրերից մինչև սոցիալական միջոցառումներ ու հավաքույթներ, համայնքները համախմբվում ու ձևավորում էին հատուկ շահագրգիռ խմբեր: Դրանք ուղղված էր կապերի ու ինքնության պահպանմանը և ՀԲԸՄ ծրագրերի համար դրամահավաքի աշխատանքներին: Դա «ակումբ» կոչվող մշակութային կենտրոնների դարաշրջան էր՝ աշխարհի բազմաթիվ քաղաքներում ստեղծված վայրեր և հնարավորություններ համայնքի զարգացման համար:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    H.H. Catholicos of All Armenians Vasken I with Alex Manoogian at a gala in France

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ալեք Մանուկյանի հետ՝ Ֆրանսիայում կազմակերպված գալա-ընդունելության ընթացքում:

    1960

    ՀԲԸՄ-ն մշտապես աջակցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, քանզի այն ազգային ինքնության հենասյունն է՝ համայնքային թէ համահայկական առումներով:

    Իր հիմնադրումից ի վեր ՀԲԸՄ-ն մշտապես աջակցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, գիտակցելով, որ հայ եկեղեցին ազգային ինքնության հենասյունն է՝ համայնքային թէ համահայկական առումներով: Հայ եկեղեցու հետ հարաբերություններում ջրբաժան պահը եղավ 1960 թ., երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Նյու Յորք, որտեղ նա առաջին անգամ հանդիպեց ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանին: Այդ հանդիպումից հետո առավել սերտ կապեր հաստատվեցին ՀԲԸՄ-ի և Ս. Էջմիածնի միջև, ինչը հանգեցրեց լայն համագործակցության: Ի թիվս բազմաթիվ հաջողված ծրագրերի՝ ՀԲԸՄ-ն հովանավորեց հայկական ճարտարապետական ​​հուշարձանների վերականգնումը Խ. Հայաստանում, որոնց թվում էին Սանահինի և Հաղպատի վանքերը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Children playing at Camp Nubar during its first summer

    Երեխաները խաղում են Նուբար ճամբարում:

    1963

    Հասկանալով գալիք սերունդների ձևավորման անհրաժեշտությունը՝ զգալիորեն ընդլայնվեցին ՀԲԸՄ-ի երիտասարդական և կրթաթոշակային ծրագրերը:

    Հասկանալով գալիք սերունդների ձևավորմանը նպաստելու անհրաժեշտությունը՝ 1960-ականներին զգալիորեն ընդլայնվեցին ՀԲԸՄ-ի երիտասարդական ծրագրերն ու կրթաթոշակների տրամադրումը ուսանողներին: Վերապրողների առաջին սերնդի ներկայացուցիչները առաջնահերթություն են տվել արժանի ուսանողների բարձրագույն կրթության ապահովմանն ուղղված հիմնադրամների ստեղծմանը: Միայն 1964 թ. ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագրից օգտվել է շուրջ 100 ուսանող:

    Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի ղեկավարությունը գիտակցում էր, որ ամառային ճամբարները հզոր ազդեցություն կարող են գործել համայնքաշինության վրա, այդ նպատակով Նյու Յորք նահանգի հյուսիսում բացեց իր առաջին «Նուբար» ճամբարը 1963 թ.: Այդ ժամանակից ի վեր աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ՀԲԸՄ-ի տասնյակ ճամբարներում հայ երիտասարդները խորացրել են իրենց կապը հայկական ժառանգության հետ:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU Lebanon

    Բեյրութի Ալեք Մանուկյան մշակութային և մարզական կենտրոնը վերածվել է լիբանանյան քաղաքացիական պատերազմից տուժածների ապահով ապաստարանի:

    1975

    Մերձավոր Արևելքի հայերը զերծ չեն մնացել 20-րդ դարի տարածաշրջանային ցնցումներից, որոնց ՀԲԸՄ-ն արձագանքել է օգնության ծրագրերով:

    Մերձավոր Արևելքի հայերը զերծ չեն մնացել 20-րդ դարի տարածաշրջանային ցնցումներից, և ՀԲԸՄ-ն ջանք չի խնայել արձագանքելու օգնության ծրագրերով: Մասնավորապես, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ՀԲԸՄ-ն երկարատև պարտավորություն է ստանձնել հայ և լիբանանյան մեծ համայնքի նկատմամբ` գործարկելով իր դարմանատներն ու աջակցելով ՀԲԸՄ-ի սեփական և այլ դպրոցներին, ինչպես նաև Ալեք Մանուկյան մշակութային և մարզական կենտրոնը ծառայեցնելով որպես ապահով ապաստարան կարիքավորներին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    NYSIP interns on a trip to the Guggenheim Museum in 1993

    Նյու Յորքի ամառային մասնագիտական ծրագրի մասնակիցները Գուգենհայմի թանգարան այցելության ժամանակ, 1993 թ.

    1987

    Հիմնվելով հաջորդ սերունդների ձևավորմանը նպաստող իր գործունեության վրա՝ ՀԲԸՄ-ն կենտրոնացավ ուսանողների աջակցության ծրագրերի վրա:

    Հիմնվելով հաջորդ սերունդների ձևավորմանը նպաստող իր գործունեության վաղեմի ավանդույթների վրա՝ ՀԲԸՄ-ն իր ուշադրությունը կենտրոնացրեց ուսանողներին իրենց կարիերայի ներուժը բարձրացնելու հնարավորություն ընձեռնող ծրագրերի վրա: ՀԲԸՄ Նյու Յորքի ամառային պրակտիկայի ծրագիրը մեկնարկել է 1987թ.-ին՝ հզորացնելու հայ երիտասարդներին՝ իրենց կարիերայի սկզբում նշանակալի մասնագիտական հնարավորությունների միջոցով: Նյու Յորքի առաջին ծրագրի հաջողությունը ոգեշնչեց քույր ծրագրերի մեկնարկը Լոս Անջելեսում (1989), Փարիզում (2003), Երևանում (2007), Մոսկվայում (2010), Լոնդոնում (2015), Բուենոս Այրեսում (2017) և վերջին շրջանում Բոստոնում (2019)՝ վերածվելով իսկական միջազգային հաջողության: Այժմ այն հայտնի է որպես Գլոբալ առաջնորդության ծրագիր, և որը հիմք է ստեղծել ամբողջ աշխարհում հաջողակ հայ մասնագետների զարգացմանը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    1988 Earthquake

    1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը Սպիտակում։

    1988

    1988թ. դեկտեմբերի ավերիչ երկրաշարժից հետո ՀԲԸՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկեց հսկայական միջազգային օգնության ապահովման ուղղությամբ:

    1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀԲԸՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկեց հսկայական միջազգային օգնության ապահովման ուղղությամբ: Բազում կյանքեր փրկող արտակարգ իրավիճակների կարևորագույն այդ ջանքերը վերահսկվում էր ՀԲԸՄ-ի ղեկավարության կողմից՝ այն ժամանակվա փոխնախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի առաջնորդությամբ: Աղետից երեք օր անց ՀԲԸՄ-ն հագուստեղեն, պարեն, դեղորայք և կենսական այլ  անհրաժեշտ ապրանքներ առաքեց Հայաստան: Կազմակերպվեց նաև աղետից տուժածների բուժում ԱՄՆ-ում, միաժամանակ նույն նպատակով արտերկրից Հայաստան ուղարկվեցին մասնագետներ: 1991-ի վերջերին ՀԲԸՄ-ն հանգանակել էր ավելի քան 10 միլիոն դոլար՝ ի նպաստ երկրաշարժից տուժածներին: ՀԲԸՄ-ն նաև Գյումրիում հիմնեց 10,000 տոննա տարողությամբ սառցարան-մթերանոց:

    Ավերիչ երկրաշարժից հետո ՀԲԸՄ-ն Գյումրիում իրականացրեց բազմաթիվ մարդասիրական և շինարարական ծրագրեր, այդ թվում՝ Սուրբ Հակոբ եկեղեցու վերանորոգումը (2002թ.), Գյումրու արվեստի ակադեմիայի հիմնումը (1997թ.): Այստեղ են գտնվում Կինոյի և թատրոնի պետական ​​ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը։ ՀԲԸՄ-ն վերակառուցել է նաև Գյումրիի հաշմանդամություն ունեցող երեխաների հ. 3 և Լորդ Բայրոնի դպրոցները:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    American University of Armenia.

    ՀԱՀ գրադարանի ուսանողները:

    1991

    Հայաստանի անկախացումից հետո ՀԲԸՄ-ի գործունեությունն Հայաստանում կտրուկ ընդլայնվեց՝ երկրի սոցիալական և տնտեսական արդիականացման նպատակով:

    Հայաստանի անկախացումից հետո ՀԲԸՄ-ի գործունեության շրջանակը Հայաստանում կտրուկ ընդլայնվեց՝ երկրի սոցիալական և տնտեսական արդիականացման նպատակով: Մեկ տարի առաջ Երևանում հիմնված գրասենյակի սկզբնական նպատակն էր վաղ անկախության ժամանակաշրջանում երկիրը ապահովել անհրաժեշտ ռեսուրսներով: ՀԲԸՄ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի ղեկավարությամբ բազմաթիվ կարևոր ձեռքբերումների թվում էր 1991 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրումը, որը ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված առաջին հաստատությունն էր նախկին Խ. Միությունում: Ակտիվ մշակութային կյանքի զարգացմանը նվիրված նախագծերը նույնպես կազմեցին կազմակերպության ջանքերի զգալի մասը: Առանձին ավեստագետների, թատերական խմբերի և երաժշտական ​​համույթների, մասնավորապես՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հովանավորումները, հակառակ անկայունության ու քաղաքական ցնցումներին, օգնեցին նորանկախ երկրում ստեղծել բնականոն վիճակի զգացում:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    The Young Professionals of Los Angeles in 1996

    Լոս Անջելեսի երիտասարդ արհեստավարժները 1996 թ.:

    1995

    1995-ին Լոս Անջելեսում Երիտասարդ արհեստավարժների առաջին խմբի ստեղծմամբ ՀԲԸՄ-ն օգտագործեց երիտասարդական ոգևորության ուժը՝ խթանելու փոփոխությունները:

    1995-ին Լոս Անջելեսում Երիտասարդ արհեստավարժների առաջին խմբի ստեղծմամբ ՀԲԸՄ-ն օգտագործեց երիտասարդական ոգևորության ուժը՝ խթանելու փոփոխությունները: Յաջորդող տարիներին ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ստեղծվեցին բազմաթիվ ԵԱ խմբեր, որոնք համախմբեցին աշխարհասփյուռ հայ երիտասարդներին՝ ծառայելու Հայաստանի և սփյուռքի զարգացմանը՝ մշակութային միջոցառումների, դրամահավաքի ջանքերի, սոցիալական շահերի պաշտպանության ծրագրերի միջոցով:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU Ultrasound Center in Yerevan picture

    ՀԲԸՄ գերձայնային կենտրոնը Երևանում:

    1996

    Անկախությունից հետո ՀԲԸՄ-ն ջանքերի մեծ մասն ուղղել է առողջապահական նախաձեռնությունների վրա:

    ՀԲԸՄ-ն կենտրոնացել է առողջապահական նախաձեռնությունների վրա: 1988-ի երկրաշարժի և հաջորդող տարիներին ՀԲԸՄ-ն բժշկական սարքավորումներ է տրամադրել ՀՀ-ին, ինչպես նաև, համախմբելով աշխարհասփյուռ մասնաճյուղերի ջանքերը, արտասահմանյան հիվանդանոցներում վիրահատություններ ու բուժում է ապահովել բուժառուներին:

    ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է նաև կենսական հաստատությունների ստեղծումը՝ ինչպես պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնները Էրեբունի և Երևանի Միքայելյան հիվանդանոցներում 1992 և 1993 թթ.: Մի քանի տարի անց հիմնադրվեց Երևանի պետական ​​բժշկական համալսարանի Գերձայնային կենտրոնը, Հայաստան բերվեցին նորագույն տեխնոլոգիաներ, վերապատրաստվեցին հարյուրավոր բժիշկներ: ՀԲԸՄ-ն աջակցեց նաև Սուրբ Ներսես հիվանդանոցի հիմնադրմանը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ 2001թ.-ին, որն այժմ հայտնի է որպես Իզմիրլյան բժշկական նենտրոն:

    ՀԲԸՄ-ն շարունակում է բժշկական սարքավորումներ և օգնություն տրամադրել Հայաստանում և Արցախում։ Կարդացե՛ք ավելին մեր առողջապահական ծրագրերի մասին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Participants of AGBU Discover Armenia Program sitting in rows outside an old Armenian monastery.

    «Բացահայտի՛ր Հայաստանը» Գեղարքունիքում, 2014թ.:

    2003

    ՀՀ-ի զարգացման համար ՀԲԸՄ-ն մշակեց ծրագրեր, որոնք միտված էին ամրապնդելու երիտասարդների ինքնությունը, կառուցելու կամուրջներ, խրախուսելու ազգի կայուն աճը:

    Երիտասարդ ու ծաղկող Հայաստանի զարգացման համար ՀԲԸՄ-ն մշակեց տարբեր ծրագրեր, այդ թվում՝ սփյուռքահայ երիտասարդների Հայաստան այցելությունները, որոնք միտված էին ամրապնդելու նրանց ինքնությունը, կառուցելու կամուրջներ և խրախուսելու ազգի կայուն աճը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ղեկավարությամբ ՀԲԸՄ-ն հիմնել է «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը (2003 թ.), «Գլոբալ առաջնորդության ծրագիրը» Երևանում (2007 թ.), «Armenie Terre de Vie» (2011 թ.) և «Երաժշտական ​​Հայաստան» ծրագիրը (2012): Ծրագրերի շարքում հիշատակության արժանի են նաև սփյուռքի կենտրոններից՝ Բեյրութից, Բուենոս Այրեսից և այլ գաղութներից դպրոցական և սկաուտական խմբերի այցելությունները: Այս ծրագրերը մեծ դեր են խաղացել համախմբվածության զգացում ստեղծելու գործում և նպաստել միասնության համընդհանուր զգացողության ձևավորմանը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Construction of a school in Norashen, 2006

    Նորաշենում դպրոցի կառուցում, 2006թ.:

    2004

    Կենսական աջակցություն ցուցաբերելով Արցախի Հանրապետությանը, մեկ տասնամյակ անց ՀԲԸՄ-ն սկսեց ավելի երկարաժամկետ ներդրումներ կատարել:

    1994-ի զինադադարից ի վեր կենսական աջակցություն ցուցաբերելով Արցախի Հանրապետության վերականգնմանը, մեկ տասնամյակ անց ՀԲԸՄ-ն սկսեց ավելի երկարաժամկետ ներդրումներ կատարել տեղում: 2004-ին, նախագահ Պերճ Սեդրակյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ-ն գլխավորեց միջազգային ջանքերը՝ հույս և զարգացում բերելու առավել տուժած համայնքներին: Այդ նախաձեռնության շնորհիվ Հադրութի շրջանի Նորաշեն, Բարեշեն և Ջրակն գյուղերում կառուցվեցին 35 տներ, բժշկական կենտրոն, դպրոց ու մանկապարտեզ: 2006 թ. հարյուրավոր աշակերտների համար բացվել է նաև Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը։ Հինգ տարի անց ՀԲԸՄ-ն համագործակցեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ՝ «Նոր ուսումնական ռազմավարություն» ծրագրի շրջանակներում Արցախի յուրաքանչյուր դպրոցական երեխայի հատկացնելով մեկ նոութբուք:

    ՀԲԸՄ-ի հովանավորությամբ 2004 թ. ստեղծվել է Արցախի կամերային նվագախումբը: Նվագախումբն այսօր էլ շարունակում է աշխուժացնել մշակութային կյանքն ու տարածում դասական երաժշտությունը:

     

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Students using the AVC platform to learn about Armenian history and culture.

    ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաները օգտագործում են ՀՎՀ-ի հնարավորությունները, ծանոթանալու իրենց մշակույթին և ժառանգությանը:

    2009

    Հայկական վիրտուալ քոլեջի մեկնարկով ՀԲԸՄ-ն սկիզբ դրեց տեխնոլոգիայի միջոցով հայկական մշակույթի, լեզվի և պատմության հասանելիության դարաշրջանին:

    2009 թ. Հայկական վիրտուալ քոլեջի՝ աշխարհում առաջին առցանց հայկական դպրոցի մեկնարկով, ՀԲԸՄ-ն սկիզբ դրեց տեխնոլոգիայի միջոցով հայկական մշակույթի, լեզվի և պատմության հասանելիության դարաշրջանին: Լեզուների ուսուցման ու մշակութային զարգացման համար հարմարեցված ինտերակտիվ հավելվածներն ու էլեկտրոնային գրքերը աննախադեպ ներգրավվածություն ապահովեցին հայագիտության մեջ: ՀԲԸՄ WebTalks-ը ստեղծվել է ավելի լայն թեմաներով ներգրավվածությունն հեշտացնելու նպատակով: Այս ծրագիրը հարուստ շտեմարան է իր առցանց տեսանյութերի շարքով, որտեղ մտքի առաջնորդներն ու աշխույժ մտածողներն ամբողջ աշխարհից կիսում են իրենց փորձը:

    2019 թ. ՀԲԸՄ-ն ևս մեկ անգամ հեղափոխեց հասանելիությունը՝ փորձարկելով ՀԲԸՄ ATLAS-ը՝ էլեկտրոնային ուսումնական ռեսուրսների եզակի կենտրոնը, որը ողջ աշխարով մեկ ներկայացնում ու տարածում է հայկական ժառանգությունը: Ունենալով վիրտուալ ներկայություն աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ ՀԲԸՄ-ն շարունակում է վերաիմաստավորել համաշխարհային համայնքները՝ կրթական ռեսուրսներ տրամադրելով հայագիտությամբ հետաքրքրվողներին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Syrian Relief

    Կամավորը օգնության փաթեթներ է բաժանում Սիրիայում:

    2012

    Հենվելով երկարամյա աջակիցների ցանցի վրա՝ ՀԲԸՄ-ն 2012 թ. հիմնադրեց Սիրիահայերի Մարդասիրական օգնության հիմնադրամը:

    Հենվելով երկարամյա աջակիցների ցանցի վրա՝ ՀԲԸՄ-ն 2012 թ. հիմնադրեց Սիրիահայերի Մարդասիրական օգնության հիմնադրամը՝ աջակցելու պատերազմից տուժածներին: ՀԲԸՄ-ն նվիրահավաքների միջոցով հանգանակեց 5 միլիոն դոլար: Կարիքավորներին բաժանվեցին 170,000 պարենային զամբյուղներ, տրամադրվեցին շտապ բժշկական ծառայություններ ավելի քան 15,000 շահառուի,  ֆինանսավորվեցին շուրջ 1,000 վիրահատություններ: ՀԲԸՄ-ն Հայաստանում ձևավորեց հայրենադարձության զգալի ծրագրեր՝ երկարաժամկետ աջակցության, առողջապահության, կրթության և սոցիալական ծառայությունների ոլորտներում՝ համագործակցելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ: 2016-ին բացվեց ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան բժշկական կենտրոնը», որը բժշկական խորհրդատվական ծառայություններ է մատուցում սիրիահայերին: ՀԲԸՄ-ն Արցախում գտնվող սիրիահայերի համար իրակացրեց գյուղատնտեսական ծրագրեր:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU W.E. program

    ՀԲԸՄ Կին ձեռներեցները ստանում են հարմարեցված օգնություն իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար:

    2018

    Հայաստանի և Արցախի մարդկային կապիտալի ներուժի խրախուսման նպատակով, ՀԲԸՄ-ն մեկնարկել է տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր:

    Հայաստանի և Արցախի մարդկային կապիտալի ներուժի խրախուսման նպատակով, ՀԲԸՄ-ն մեկնարկել է տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր, որոնք ուղղված են տեղաբնակների կարողությունների հզորացմանը: Այդ ծրագրերի թվում են «Կին ձեռներեցներ» ծրագիրը՝ անվճար առաջնորդության և ձեռներեցության դասընթացը, որը միտված է կանանց ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև «Հուսու դաշտեր» և «Ձիթենու այգիներ» հողագործների աջակցման ծրագրերը, որոնք իրականացվում են Արցախի աջակցության հիմնադրամի միջոցով: 

    Վերոհիշյալ ջանքերն ընդարձակվեցին՝ ներառելով ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը 2020 թ. և ամրապնդեցին սփյուռքի հետ կապը ՀԲԸՄ «Անի» և ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» 2021 թ. ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ-ն նաև վերահաստատեց իր տեղը որպես առանցքային գործընկեր միջազգային կազմակերպությունների համար՝ համագործակցելով Եվրոպական միության, ԱՄՆ ՄԶԳ-ի և այլոց հետ՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու Հայաստանի բնակչության համար:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    LA Cares

    AGBU LA Cares նախաձեռնությունը մեկնարկել է իր շաբաթական սննդեղենի տրամադրումը կարիքավորներին:

    2020

    Բարդ ճգնաժամային տարում ՀԲԸՄ-ն ամենուրեք սկսեց տարաբնույթ օգնություն ցուցաբերել մարդկանց:

    Համավարակի, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ողբերգական պատերազմի պատճառով ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել: ՀԲԸՄ-ի կամավորների ցանցն ամենուրեք սկսեց օգնություն ցուցաբերել մարդկանց: ՀԲԸՄ-ն տարվա ընթացքում ՀԲԸՄ Գլոբալ Օգնության Հիմնադրամի միջոցով տարբեր արտակարգ իրավիճակների դիմագրավման, պարենային անապահովության, բժշկական օգնության, կրթության, ավանդական շտապ օգնության համար միլիոնավոր դոլարներ հանգանակեց՝ միաժամանակ ընդլայնելով մարդասիրական օգնության շրջանակը՝ ներառելով մտավոր առողջությունն ու սոցիալական ծառայությունները: Տարի, որտեղ բոլոր գործողությունները վիրտուալ էին՝ ՀԲԸՄ համայնքները շարունակեցին աշխատել ու նոր կապեր հաստատել՝ վերահաստատելով 1906 թ. հիմնադրված ցանցի կարևորությունը:

    Իմացե՛ք ավելին Փակել

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն