
ՀԲԸՄ-ն աջակցում և համագործակցում է առաջատար համալսարանների հետ՝ օգնելու Հայաստանի լավագույն ուսանողներին իրականացնելու իրենց ակադեմիական և կարիերայի ներուժը, ինչպես նաև հարստացնելու երկրի աշխատուժը:
Հայաստանի անկախացումից ի վեր աջակցել ենք համալսարանական ենթակառուցվածքների զարգացմանն ու տրամադրել կրթաթոշակներ՝ հնարավորություններ ստեղծելով քաղաքային ու գյուղական բնակավայրերի ուսանողների համար: Հայաստանի ամերիկյան համալսարանին, Երևանի պետական համալսարանին և Հայաստանում ֆրանսիական համալսարանին տրամադրած մեր աջակցությունն ուսանողների յուրաքանչյուր սերնդի կրթում է երկրի ու ժամանակի կարիքներին համապատասխան:
Անկախ Հայաստանի առաջին տարիների տնտեսական ու քաղաքական ցնցումների ժամանակաշրջանում ՀԲԸՄ-ն օգնեց պահպանել Հայաստանի համալսարանները՝ դադարեցնելու ուղեղների լուրջ արտահոսքն երկրից ու ամրապնդելու Հայաստանի ամենաթանկ ակտիվը՝ մարդկային կապիտալը:
ՀԲԸՄ-ի զգալի աջակցությամբ 1991 թ. բացվեց ՀԱՀ-ն` օգնելու նոր սերնդի ղեկավարների պատրաստմանն ինքնակառավարման ոլորտում և զարգացնելու առաջադեմ արևմտյան կրթությունը՝ ազատ շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան: ՀԱՀ-ն արագորեն ընդլայնվեց՝ առաջարկելով որակյալ կրթություն բիզնեսի կառավարման, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և հանրային առողջության ոլորտներում:
ՀԲԸՄ-ի, Կալիֆորնիայի համալսարանի (UC) և Հայաստանի կառավարության համագործակցությամբ ՀԱՀ-ը դառնալու էր տարածաշրջանում ԱՄՆ հավատարմագրված առաջին և միակ համալսարանը:
ՀԲԸՄ-ի հանգուցյալ Կենտրոնական Վարչության անդամ Դոկտոր Միհրան Աղբաբյանի և ՀԲԸՄ-ի հանգուցյալ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի ղեկավարությամբ՝ համալսարանը շուտով դարձավ երկրի գերազանցության կենտրոնը: Տարիների ընթացքում ՀԲԸՄ բարերարներն իրենց ներդրումն են ունեցել համալսարանի խոշոր ծրագրերում: Առավել ուշագրավ է համալսարանի Մանուկյան բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը, որը հիմնադրվել է 2002 թ.: Բացի այդ, ՀԲԸՄ-ն մեծ ներկայություն է ունեցել համալսարանի տնօրենների խորհրդում՝ առավելագույնի հասցնելու հաստատության երկարաժամկետ աշխատանքը:
ՀԲԸՄ-ն ապահովում է նաև կրթության հասանելությունն Արցախում՝ ՀԱՀ շարունակական կրթության ծրագրի միջոցով: Դասընթացները ներառում են անգլերեն լեզվի, ռազմավարական կառավարման, գործադիր ղեկավարության, հանրային քաղաքականության կառավարման, զբոսաշրջության ու հյուրընկալության կառավարման ոլորտները:
Մինչ օրս ՀԲԸՄ-ն շարունակում է մնալ ՀԱՀ-ի, նրա մասնաճյուղերի և ծրագրերի հիմնական ռազմավարական գործընկերն ու ֆինանսական աջակիցը:
Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ մեր համագործակցությունը հարյուրավոր ուսանողների գլոբալ մրցունակ կրթության հնարավորություն է տվել:
ՀԲԸՄ-ն կարևոր դեր է խաղացել ԵՊՀ պատմության մեջ, դեռևս 1927թ.-ին, երբ ՀԲԸՄ-ն տարեկան հատկացումներ տրամադարեց համալսարանին: Հետագա տարիներին ՀԲԸՄ-ն շարունակեց իր աջակցությունը: 1930 թ. Պողոս Նուբարի անունը կրող հիմնադրամի միջոցներով կառուցվել է «Բարեգործականի տուն» բնակելի շենքը ԵՊՀ դասախոսների, ինչպես նաև այլ հայ մտավորականների համար։ ՀԲԸՄ-ն այս ընթացքում նաև ժամանակակից սարքավորումներ է տրամադրել համալսարանի գիտահետազոտությունների համար: Վերջին տարիներին աշխատել ենք նաև ԵՊՀ-ում վերանորոգման և առաջադեմ տեխնոլոգիաների ապահովման ուղղությամբ:
Առաջին անգամ համագործակցելով UFAR-ի հետ 2004 թ.՝ կրթաթոշակներ ենք տրամադրել տարբեր կրթական ուղղությունների ուսանողներին: Բացի այդ, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղերի աջակցությամբ մշակել ենք պրակտիկայի ծրագիր Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որի շնորհիվ ուսանողներն անգնահատելի փորձաշրջան են անցկացնում Ֆրանսիայում՝ բարելավելու իրենց լեզվական հմտություններն ու զբաղվածության ներուժը:
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: