Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Who We Are
    • Our History
    • Leadership
    • Volunteer
    • Directory
    • Membership
    • Financials
  • What We Do
    • Our Mission
    • Education
    • Humanitarian Relief
    • Socioeconomic Development
    • Our Work in Armenia
  • What's New
    • Latest News
    • AGBU Magazine
    • Insider
    • We are AGBU
    • Programs
    • Events
  • Donate
  • Join
  • Am
  • En
  • Նկար
    Sustaining Cultural Gems

    Մշակութային արժեքների պահպանում

    Մշակութային ժառանգության պահպանման միջոցների հզորացում

    ՀԲԸՄ-ն անհրաժեշտ ֆինանսական և վարչական աջակցություն է ցուցաբերում հայոց պատմության և մշակութային արժեքների պահպանությանը կոչված ինստիտուտներին: Մեր երկարամյա հանձնառություններն օգնել են, որ ազգային գանձերի պահպանությանը ծառայող հաստատությունները հարատևեն ինչպես բարենպաստ, այնպես էլ անհանգիստ ժամանակներում:

    1700-ամյա ավանդույթ

    Մ.թ.4-րդ դարից սկսյալ, երբ Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ու ավանդույթները միաձուլվել են հայ ազգային ինքնության հետ։ Իր հիմնադրման օրվանից ՀԲԸՄ-ն համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու նրա աշխարհասփյուռ թեմերի հետ՝ առաջ մղելու եկեղեցու աշխատանքները մարդասիրական օգնության, հոգևոր-կրոնական և մշակութային կրթության ոլորտներում:

    Վերջին տարիներին ՀԲԸՄ-ն կրթաթոշակներ է տրամադրել հոգևորականների հաջորդ սերնդի պատրաստության համար: Ֆինանսավորել ենք նաև Վազգենյան դպրանոցի կառուցումը։ Մեր բարերարներն աջակցում են տեղի եկեղեցիներին, ինչպես նաև հնարավոր դարձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, ծերանոցի, Դիվանատան, Մատենադարանի, Հին Վեհարանի և Կրթական կենտրոնի վերանորոգումներն ու բազմաթիվ այլ ծրագրեր:

    • Clergy Scholarships
    • Holy-Etchmiadzin restoration
    • Vaskenian
    • Senior Dining Center

    Ազգային գանձերի պահպանություն

    Հայկական մշակութային գանձները պահպանող հաստատությունները կարիք ունեն կայուն ֆինանսական աջակցության ու վստահելի գործընկերության: Տասնամյակներ շարունակ ՀԲԸՄ-ն հպարտորեն կանգնած է եղել մշակութային մեծ արժեք ունեցող ժառանգության պահպանման հաստատությունների կողքին:

    Matenadaran manuscript

    Մ. Մաշտոցի անվան Մատենադարան

    Աշխարհի ամենամեծ հին հայկական ձեռագրերի պահոցը՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, դեռևս Խորհրդային տարիներին՝ 1930-թթ., աջակցություն է ստացել ՀԲԸՄ-ից, որի շնորհիվ կառուցվել է Մատենադարանի գրադարանն ու տպագրատունը: Հայաստանի անկախացումից հետո ՀԲԸՄ-ն շարունակել է աջակցել Մատենադարանին՝ ֆինանսավորելով շենքի սպասարկումն ու վերանորոգումը: Մենք շարունակում ենք կրթաթոշակներ ու գիտահետազոտական աշխատանքների ու  ​​դրամաշնորհներ տրամադրել ու հրատարակչական ծրագրեր հովանավորել՝ ապահովելով այս ազգային հարստություն ներկայացնող հիմնարկի կենսունակությունը:

    A variety of musicians dressed in black (the Armenian National Philharmonic Orchestra) playing instruments and being conducted front and center by Eduard Topchjan. They are performing in Beijing, China in 2019.

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շուրջ համախմբվում են տաղանդավոր կոմպոզիտորներն ու վիրտուոզները: Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից ՀԲԸՄ-ն զգալի ներդրում է կատարել նվագախմբում՝ ապահովելով, որ եվրոպական և հայկական դասական երաժշտության սիրահար հանդիսատեսները վայելեն երաժշտությունը: Մեր աջակցության շնորհիվ Հայաստանի տաղանդների հաջորդ սերունդը կատարելագործության ու գերազանցության հնարավորություն է ստանում:

    Gifted Artsakh

    Արցախի կամերային նվագախումբ

    Հակառակ պատերազմների ու տնտեսական զրկանքների՝ Արցախի կամերային նվագախումբը շարունակում գործել ու համարվում է արցախցիների երաժշտության այցեքարտը: Նվագախումը բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել տարածաշրջանում: Երեսուն տարի առաջ ՀԲԸՄ-ն օգնեց հիմնելու Արցախի ինքնատիպ կամերային նվագախումբը, որը վերածվեց լայնածավալ սիմֆոնիկ նվագախմբի: Մենք այսօր էլ շարունակում ենք աջակցել նվագախմբին:

    Regional museums

    Տարածաշրջանային թանգարաններ և հիմնարկներ

    Ի լրումն խոշոր ու հայտնի հիմնարկների՝ ՀԲԸՄ-ն աջակցում է նաև Հայաստանի շրջաններում գործող փոքր թանգարաններին, գրադարաններին ու մշակութային կենտրոններին, որոնք ոչ միայն ոգեշնչում են տեղական համայնքներին, այլ նաև խթանում են զբոսաշրջության և տնտեսական զարգացման հնարավորությունները մայրաքաղաքից դուրս: Վերջին շահառուներից են Կոտայքի մարզային գրադարանը, Սիսիանի պատմության թանգարանն ու Գյումրիում գտնվող Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը:

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն