
ՀԲԸՄ-ի շատ դպրոցներ ճանաչված են իրենց տեղական գերազանցության բարձր չափանիշներով: 2021 թ. Միչիգանի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան վարժարանն ընտրվել է որպես ԱՄՆ-ի News and World Reports լավագույն ավագ դպրոցներից մեկը Ամերիկայում, իսկ Լիբանանում մեր դպրոցականները գերազանց արդյունքներով անցել են լիբանանյան բակալավրիատը:
ՀԲԸՄ դպրոցների շրջանավարտները հասնում են նվաճումների՝ միևնույն ժամանակ օգտակար լինելով այն համայնքներին, որոնք օգնել են ձևավորել իրենց ինքնությունը: Բացահայտե՛ք նրանց հաջողության ոգեշնչող անգլալեզու պատմությունները ստորև:
Դուք ՀԲԸՄ դպրոցների շրջանավա՞րտ եք: Էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկե՛ք alumni@agbu.org հասցեին՝ ձեր մասին նորություններ հայտնելու ու պարզելու, թե ինչպես կարող եք ներգրավվել ձեր տեղական համայնքում:
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: