Մեր ժողովրդի պատմության թե՛ անհանգիստ և թե՛ հաղթական ժամանակներում ՀԲԸՄ-ն մշտապես կենսական դեր է խաղացել: 1906թ.-ից ի վեր մենք հավատարիմ ենք մնացել մեր հիմնադիրների տեսլականին՝ շարունակելով համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանը նպաստող մեր մեծ առաքելությանը:
Այդ նպատակով մենք ձգտում ենք բարձրացնել հայկական փորձն ու ապահովել դրա արդիականությունը մերօրյա աշխարհում ու բոլորիս կյանքում: Ապագան փոխակերպելու և երազանքների իրականացմանն աջակցելու մեր մեծ կարողությունների բերումով աշխարհասփյուռ հայությունը ՀԲԸՄ-ին դիտարկում է որպես հույսի և ոգեշնչման աղբյուր, իսկ որպես համաշխարհային քաղաքացիներ՝ իմաստ և նպատակ գտնելու միջոց: