Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Who We Are
    • Our History
    • Leadership
    • Volunteer
    • Directory
    • Membership
    • Financials
  • What We Do
    • Our Mission
    • Education
    • Humanitarian Relief
    • Socioeconomic Development
    • Our Work in Armenia
  • What's New
    • Latest News
    • AGBU Magazine
    • Insider
    • We are AGBU
    • Programs
    • Events
  • Donate
  • Join
  • Am
  • En
  • Նկար
    Discover Armenia participant holding children's hands in a field in Armenia

    Բացահայտի՛ր Հայաստանը

    Կապերի ամրապնդում հայրենիքի հետ

    Նկար
    Young girls looking at a painting
    X

    Համայնքային ծառայություն

    Ծրագրում ներառվում են տարբեր աշխատանքներ՝ շինարարությունից մինչև խոցելի խավերի օգնություն:
    Իմացե՛ք ավելին
    X

    Համայնքային ծառայություն

    Անապահով ընտանիքների համար տներ կառուցելուց, տեղական մանկատներ այցելուց, ՀԲԸՄ տարեցների ճաշարաններում տաք կերակուր մատուցելուց զատ, մասնակիցները զարգացնում են երկրի հետ ներգրավվածության խորը զգացում: Ծրագրի հիմնաքարը՝ համայնքային ծառայությունը, յուրաքանչյուրին կապում է հայրենիքի հետ և անձնական աճի և զարգացման եզակի հնարավորություն տալիս:

    Ծրագրի ընթացքում մասնակիցները կատարում են ընդհանուր առմամբ 40 ժամ հասարակական աշխատանք և ստանում համապատասխան վկայական:

    ՀԲԸՄ-ն երկարամյա համագործակցություն է զարգացրել Ֆուլլեր տնաշինական կազմակերպության հետ՝ համատեղ շինարարական ծրագրեր իրականացնելով Հայաստանի տարբեր մարզերում:

    Ուղևորության մարդասիրական կողմը ներառում է այցելություններ ՀԲԸՄ տարեցների ճաշարաններ, որտեղ ծրագրի մասնակիցները ժամանակ են անցկացնում նրանց հետ: ՀԲԸՄ-ի ծրագրերի շահառուների հետ անձնական հարաբերությունների ստեղծումն ամրապնդում է կազմակերպության հետ կապերն ու շարունակաբար խորացնում նրա համաշխարհային ցանցի հզորությունը:

    Նկար
    Armenian church steeples in Yerevan
    X

    Գործունեություն և շրջագայություններ

    18-օրյա արկածային արշավներ, պատմամշակութային վայրերի ուսումնասիրություն և ավելին:
    Իմացե՛ք ավելին
    X

    Գործունեություն և շրջագայություններ

    Ծրագրի ողջ ընթացքում մասնակիցներն այցելում են Հայաստանի տեսարժան վայրեր:

    Յուրաքանչյուր ամառ խումբն այցելում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Խոր Վիրապ, Մատենադարան և այլն: Ծրագիրը ներառում է նաև ճամփորդություններ դեպի այլ տեսարժան վայրեր՝ Գառնի, Գեղարդ, Սարդարապատ, Նորավանք, Արագած լեռ, Սևանա լիճ, ինչպես նաև այցելություն Անիի ավերակներ (սահմանի հայկական կողմից):

    Նկար
    Discover Armenia participants volunteering in Armenia
    X

    Մշակութային հարստացում

    Հաղորդակցվե՛ք ձեր հարուստ ժառանգության և հայրենի հրաշալիքների հետ:
    Իմացե՛ք ավելին
    X

    Մշակութային հարստացում

    «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակիցները ճանապարհորդում են Հայաստան աշխարհի բոլոր անկյուններն ու մասնակցում մի շարք մշակութային և կրթական միջոցառումների: Ամառվա կարևոր իրադարձություններից է դեպի Արագած լեռ արշավը: Նրանք հետևում են հայկական ժողովրդական պարի և երգի դասընթացների, վայելում Խաղողօրհնեքի կամ Աստվածածնի Վերափոխման արարողությունն ու տոնախմբությունը:

    Մասնակիցները նաև մոտիկից են ծանոթանում Հայաստանում և Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրագործվող ծրագրերին, այցելում ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան: Լայն հնարավորություններ են ստեղծվում նաև ներգրավվելու ՀԲԸՄ-ի այլ երիտասարդական խմբերի կազմակերպած միջոցառումներում, ինչպես օրինակ՝ ՀԲԸՄ Նորքի Հայորդաց տան սաների և ուսուցիչների հետ համատեղ ելույթները:

    Վերջապես, մեծագույն հիշողություններ են ստեղծվում ամենօրյա շփումներից: Միասին ապրելը, ընթրելը կամ տեղական ռեստորանում երեկոն վայելելը սերտ կապեր են ստեղծում:

    Միացե՛ք կյանքը փոխող ամառային այս փորձառությանը: 

    Գրանցվե՛ք 3-շաբաթյա հիանալի այս ճամփորդությանը՝ նախատեսված 15-18 տարեկանների համար: Ծրագրի ծախսերի և հաճախակի տրվող հարցերի համար սեղմե՛ք այստեղ:

    Դիմե՜ք հիմա
    video thumbnail

    Կարևոր ժամկետներ

    Դիմելու վերջնաժամկետ
    01
    Հուլիս 2022
    Ծրագրի մեկնարկ
    29
    Հուլիս 2022
    Ծրագրի ավարտ
    15
    Օգոստոս 2022
    Նկար
    Discover Armenia Participant Helping to Build a House
    Նկար
    Discover Armenia Participant Helping elder people in the Soup Kitchen
    Նկար
    Discover Armenia Happy Participants
    Նկար
    Discover Armenia Participant doing pottery
    Նկար
    Discover Armenia Participants having selfie
    Նկար
    Discover Armenia Community
    Նկար
    Discover Armenia Participant in front of a monastery
    Նկար
    Discover Armenia Tours

    Վերահսկողություն և թիմ

    Մասնակիցները 18 օր անցկացնում են վերահսկվող միջավայրում: Ծրագրի տնօրենն ու փորձառու օգնականները ապրում են նույն կացարանում և հասանելի են օրը 24 ժամ՝ շաբաթը 7 օր: Ամառային երիտասարդական ծրագրերի մեր երկարամյա տնօրեն (Հայաստան/Ֆրանսիա) Հերմինե Դուզյանն այս ամառ նույնպես ղեկավարելու է «Բացահայտի՛ր Հայաստանը 2022» ծրագիրը:

    Նկար
    Discover Armenia staff volunteering in Armenia with Program Director

    Հաճախակի տրվող հարցեր

    • Մանրամասներ
    • Ճամփորդություն
    • Կացարաններ
    • Անվտանգություն
    • Ֆինանսներ
    Մանրամասներ
    Ինչպիսի՞ վերահսկողություն և ուղղորդում է տրամադրվում:

    ՀԲԸՄ ամառային երիտասարդական ծրագրերի տնօրեն Հերմինե Դուզյանը (Հայաստան/Ֆրանսիա), փորձառու օգնականների նվիրված թիմի հետ միասին ամեն ամառ ղեկավարում է «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը: Մասնակիցները վերահսկվում են ճանապարհորդության ողջ տևողության ընթացքում:

    Լիբանանի ՀԲԸՄ Դարուհի Յակոբեան վարժարանի շրջանավարտ Հերմինե Դուզյանը երկար տարիներ ծառայել է ՀԲԸՄ-ին եւ հայ համայնքին: Նա եղել է ՀԲԸՄ սկաուտ եւ մարզիկ: Պատանեկան դրական փորձառությունները նրան մղել են կենտրոնանալու ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի վրա: Ամեն ամառ Հերմինեն անհամբեր սպասում է հայ նոր սերնդի մասնակիցներին՝ հաղորդակից դարձնելու նրանց սեփական մշակութային ինքնությանն ու ազգային ժառանգությանը:

    Որո՞նք են ծրագրի կանոնները:

    ՀԲԸՄ  «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը մասնակիցներից ակնկալում է դրական վերաբերմունք և եռանդուն մասնակցություն: Նրանք պետք է հետևեն ծրագրի տնօրենի և աշխատակազմի ցուցումներին: Մասնակիցներից պահանջվում է ուշադրություն. անվտանգության կանոններին կամ ծրագրի հաճելի ընթացքին վնասող վարքագծերը չեն ընդունվում: Կանոնակարգերի առավել համապարփակ ցանկը տրված է հայտադիմումի Մասնակիցների վարքագծի կանոնագրքի և Համաձայնագրի ձևաթղթում, որը գրանցման ժամանակ պետք է ստորագրվի յուրաքանչյուր մասնակցի ու նրա օրինական խնամակալի կողմից:

    Ի՞նչ ծրագիր է նախատեսված գալիք ամառ:

    Հատուկ ծրագիրն ու ժամանակացույցը տրամադրվելու է ծրագրի մեկնարկին անմիջապես նախորդող օրերին, որը մանրամասնությամբ հաղորդվելու է մասնակիցներին և նրանց ընտանիքներին:

    Ինչպե՞ս կարող եմ ծրագրի ընթացքում կապվել իմ երեխայի հետ:

    Դուք կարող եք կապ պահպանել ձեր երեխայի հետ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով: Յուրաքանչյուր մասնակից կարող է իր հետ ունենալ սեփական միջազգային բջջային հեռախոսը (GSM համակարգերի հետ աշխատելու հնարավորությամբ), կամ գնել նորը Հայաստանում: Մասնակիցները կարող են նաև ընտանիքի և ընկերների հետ շփվելու համար օգտվել իրենց գտնվելու վայրի անվճար WiFi-ից։ Արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք դիմել ծրագրի տնօրենին:

    Ճամփորդություն
    Ի՞նչ է կոչվում Երևանի օդանավակայանը։

    «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

    Ինչպե՞ս են ամրագրվում ինքնաթիռի տոմսերը:

    Ծրագրի վճարը չի ներառում ինքնաթիռի տոմսերի արժեքը: Թռիչքների բոլոր ամրագրումները կատարվում են մասնակիցների կողմից: Նախքան գրանցումը, ճանապարհորդությունը համակարգելու համար մեր ծրագրի տնօրենը կկապվի յուրաքանչյուր ընտանիքի հետ:

    Արդյո՞ք մուտքի վիզա է պահանջվում Հայաստան ժամանելու և այնտեղ գտնվելու համար:

    Առանց մուտքի վիզայի պահանջի Հայաստան կարող են ժամանել  հետևյալ 45 երկրների քաղաքացիները՝ Անդորրա, Ավստրիա, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Կորեա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Կատար, Ռումինիա, Սան Մարինո, Սինգապուր, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Վատիկան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

    Վերևում չնշված երկրների քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի ամենամոտ դեսպանատուն՝ ստուգելու մուտքի վիզայի պահանջները:

    Ինչպիսի՞ նույնականացում է պահանջվում ուղևորության համար:

    Բոլոր մասնակիցները պետք է ունենան անձնագիր, որը վավեր է Հայաստանից վերադառնալու օրվանից առնվազն 6 ամիս:

    Կացարաններ
    Որտե՞ղ են տեղավորվում մասնակիցները Հայաստանում գտնվելու ընթացքում:

    Խումբը հանգրվանելու է Երևանից դուրս գտնվող Հանքավանում (քաղաքից շուրջ 40 րոպե մեքենայով): Նորակառույց կացարանը հագեցած է ժամանակակից հարմարություններով, սպորտային դահլիճներով և մարզադաշտերով, ինչպես նաև լողավազանով։ Բոլոր համարները բաղկացած են 2 սենյակից, յուրաքանչյուրը՝ 3-4 մահճակալով:

    Ի՞նչ սնունդ է մատուցվում մասնակիցներին:

    Մասնակիցները վայելում են մի շարք սննդարար կերակուրներ՝ հայկական ավանդական ուտեստներից մինչև սենդվիչներ: Նկատի ունենալով մասնակիցների թիվը՝ մենք չենք կարող ընդունել հատուկ սննդակարգի պահանջներ և ակնկալում ենք, որ մասնակիցները կվայելեն տրամադրվող ընդհանուր սնունդը: Եթե ​​ձեր երեխան ունի սննդային ալերգիա, խնդրում ենք դիմել մեզ նախքան գրանցումը՝ քննարկելու առկա տարբերակները:

    Ի՞նչ պարագաներ պետք է բերեն մասնակիցներն իրենց հետ:

    Նախքան Հայաստան ժամանելը, մասնակիցներին կտրամադրվի ամբողջական ցուցակ, որը ներառում է հագուստի, ինչպես նաև բնակության համար անհրաժեշտ այլ պարագաների մասին տեղեկություններ: Տարածքում լվացքատուն չկա, ուստի մասնակիցներին խորհուրդ է տրվում 18 օրվա համար բավարար հագուստ բերել:

    Արդյո՞ք ՀԲԸՄ-ն կացարաններ կտրամադրի նախքան ծրագրի մեկնարկը ժամանող, կամ ծրագրի ավարտի նշանակված ամսաթվերից ավելի ուշ վերադարձող մասնակիցներին:

    Նախքան Հայաստան ժամանելը, մասնակիցներին կտրամադրվի ամբողջական ցուցակ, որը ներառում է հագուստի, ինչպես նաև բնակության համար անհրաժեշտ այլ պարագաների մասին տեղեկություններ: Տարածքում լվացքատուն չկա, ուստի մասնակիցներին խորհուրդ է տրվում 18 օրվա համար բավարար հագուստ բերել:

    Կարո՞ղ են մասնակիցները ծրագրի ընթացքում մնալ հարազատների/ընկերների հետ:

    «Բացահայտի՛ր Հայաստանը» պահանջում է, որ բոլոր մասնակիցները միասին ապրեն ՀԲԸՄ-ի տրամադրած կացարանում: Սա խթանում է խմբային ընկերակցությունն ու համագործակցությունը: ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ արվում։

    Անվտանգություն
    Ի՞նչ պատվաստումներ են անհրաժեշտ Հայաստան մեկնելու համար:

    Բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, Հայաստան մեկնելու համար այլ պարտադիր պատվաստումներ չկան։ Այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել ձեր երեխայի բժշկի հետ՝ նախքան նրա ճանապարհորդությունը: Դեղատոմսով նշանակված դեղերի օգտագործման ու որոշակի պայմանների առկայության մասին տեղեկությունները պետք է ծրագրի պատասխանատուների ուշադրությանը հանձնվեն նախքան գրանցումը:

    ՀԲԸՄ-ն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած մասնակցի, եթե ծրագրի տնօրենը զգա, որ նրա առողջական վիճակը բավարար չէ մասնակցելու համար:

    Կա՞ն արդյոք ծրագրի մասնակցության այլ բժշկական սահմանափակումներ:

    Բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, Հայաստան մեկնելու այլ պարտադիր պատվաստումներ չկան։ Այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել ձեր երեխայի բժշկի հետ նախքան նրա ճանապարհորդությունը: Դեղատոմսով նշանակված դեղերի օգտագործման ու որոշակի պայմանների առկայության մասին տեղեկությունները պետք է ծրագրի պատասխանատուների ուշադրությանը հանձնվեն նախքան գրանցումը:

    ՀԲԸՄ-ն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած մասնակցի, եթե ծրագրի տնօրենը զգա, որ նրա առողջական վիճակը բավարար չէ մասնակցելու համար:

    Արդյո՞ք իմ երեխան պետք է բժշկական ապահովագրություն ունենա:

    Այո՛։ Բոլոր մասնակիցները, անկախ տարիքից և ժամանման երկրից, պարտավոր են ծրագրի ընթացքում ունենալ ճանապարհորդական բժշկական ապահովագրություն:

    Որքանո՞վ է հասանելի բժշկական օգնությունն իմ երեխային ծրագրի ընթացքում:

    ՀԲԸՄ-ն 24-ժամյա բժշկական օգնություն է ապահովում կացարանում: Արտակարգ իրավիճակների դեպքում բուժօգնություն կտրամադրվի մոտակա հիվանդանոցում։

    Ֆինանսներ
    1. Որքա՞ն է «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակցության վճարը:

    Ծրագրի մասնակցության վճարները կազմում են 1000 եվրո, կամ 1200 ԱՄՆ դոլար: Օդանավի և այլ ճանապարհածախսերը ներառված չեն արժեքի մեջ:

    Ի՞նչ ծախսեր է ներառում մասնակցության վճարը:

    Մասնակցության վճարը ներառում է՝ կեցության ծախսեր, սնունդ,  միջոցառումներ, ներառյալ շրջագայություններ, խմբային ընթրիքներ, կազմակերպված ուղևորություններ քաղաքից դուրս և տեղական տեսարժան վայրերի այցելություններ:

    Արդյո՞ք տրամադրվում է ֆինանսական օգնություն:

    Ֆինանսական օգնության համար խնդրում ենք դիմել ծրագրի տնօրենին՝ հատուկ դիմում-հայտը լրացնելու համար:

    Արդյո՞ք ծրագրի ընթացքում իմ երեխայից որևէ այլ գումար է պահանջվում ծախսելու համար:

    Ծրագրի վճարում ներառված են օրական սննդի, գիշերակացի և տեղային փոխադրումների ծախսերը: Ծնողներն իրենց հայեցողությամբ կարող են գումար տրամադրել իրենց երեխաներին (150-200 եվրո, կամ ԱՄՆ դոլար):

    How do I access my child's application to update information?

    Once you create a family profile, you can return to your login by clicking here.

    If I enrolled an older child previously, do I still need to complete an application?

    Yes. Each child needs their own enrollment form including personal information, health background etc. You can return to your family profile using this link and simply add a child. 

    Հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատե՛ք youth@agbu.org:

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն