
«Ստեղծարար Հայաստան-ՀԲԸՄ» կրթաթոշակային ծրագիրը ռազմավարական աջակցության եզակի հնարավորություն է, որը տրվում է այն ստեղծագործողներին, որոնք պատրաստ են որոշիչ դերակատարություն ունենալ Հայաստանի մշակութային ապագայի կերտման գործում: Մեկ տարվա ընթացքում կրթաթոշակառուները կարողանում են արդյունաբերական կապեր հաստատել ու անհատական մենթորական հանդիպումների ու սեմինարների միջոցով հարմարեցված մոտեցումներ մշակել՝ զարգացնելու, ներկայացնելու և խթանելու իրենց նախագծերը: Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է նաև 5000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Կրթաթոշակները բաց են հայազգի արվեստագետների և հայկական մշակույթի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող անհատների համար:
Կրթաթոշակները ներկայացնում են ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի միջև առաջին համագործակցությունը, որը 2018 թ. մայիսին մեկնարկած ռազմավարական գործընկերություն է: Creative Armenia-ն, որ հայ ժողովրդի արվեստների համաշխարհային հիմնադրամ է, նպատակ ունի հայտնաբերել նորարար տաղանդներ. զարգացնել և առաջ մղել նրանց: Մեր գործընկերոջ մասին ավելին իմանալու համար այցելե՛ք www.creativearmenia.org:
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: