Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին ի պատասխան՝ ՀԲԸՄ-ն արագորեն համախմբվեց տեղահանված հայերին աջակցելու նպատակով: Համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ World Central Kitchen-ի, հրատապ օգնություն ցուցաբերեց տասնյակ հազարավոր մարդկանց: Բացի այդ, առաջնահերթություն է տրվել առողջապահական և հոգեբանական աջակցությանը, որը մատուցվել է 2020 թվականից ի վեր ՀԲԸՄ-ի՝ ընտանեկան բարեկեցությանն ուղղված շարունակական ծրագրերի՝ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնի և «Նաիրի» ճամբարի շրջանակներում:
ՀԲԸՄ-ն վերահաստատեց իր հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանում արցախցիների երկարաժամկետ վերաբնակեցման ու ինտեգրման գործընթացին՝ իր կրթության աջակցության և մասնագիտական ուսուցման «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի (LEAP) վերաթողարկմամբ: