
Հաջողության բեմահարթակի ստեղծում
Հայ մշակույթն այնքան խորն է, որքան իր հնագույն արմատները, այնքան հարուստ է, որքան արվեստի տարբեր ձևերի արտահայտման վարպետությունն ու նույնքան հնարամիտ է, որքան հայ ժողովուրդը: Հայ մշակույթի տարածման գործում ՀԲԸՄ Արվեստի բաժինը դարձել է շարժիչ ուժ՝ զարգացնելու և ցուցադրելու հայ արվեստագետներին և կատարողներին:
ՀԲԸՄ-ի մոտեցումը արվեստին բազմակողմանի է: Մենք հավատում ենք կրթական և մենթորական աջակցության ծրագրերի, ներկայացումների և ցուցադրությունների, ցանցային կապի և բացահայտման հնարավորությունների ստեղծման միջոցով երիտասարդ տաղանդներին աջակցելու անհրաժեշտությանը: Մեր տեղական մասնաճյուղերը նաև խրախուսում են կապը հայկական ժառանգության հետ՝ տեղական երգչախմբերում, թատերախմբերում և պարախմբերում ներգրավելու միջոցով: ՀԲԸՄ-ի համար նույնքան կարևոր է հայկական ժառանգության և ժամանակակից արվեստի ձևերի ինտեգրման և աշխարհի կողմից գնահատման հնարավորությունների ապահովումը: Համագործակցելով խոշոր հաստատությունների հետ՝ մենք կազմակերպում ենք միջոցառումներ, փառատոններ և ցուցահանդեսներ՝ կարևորելով հայկական մշակույթի ներկայացումն աշխարհին, որը չափազանց կարևոր է հին և նորագույն պատմության մեջ մեր տեղն ամրապնդելու տեսանկյունից:
ՀԲԸՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նորահայտ տաղանդավոր արվեստագետներին, ինչպես նաև նրանց համար մենթորության և հանրությանը ներկայանալու հնարավորություններ է ստեղծում: Ամեն տարի մենք արվեստի մի շարք կրթաթոշակներ ենք տրամադրում տաղանդավոր հայ երիտասարդներին, որոնք այլապես հնարավորություն պիտի չունենային սովորելու բարձրակարգ հաստատություններում:
Բացի այդ, մենք փոքր դրամաշնորհներ ու Creative Armenia-AGBU Fellowship ծրագրի միջոցով մասնագիտական մենթորության, ֆինանսական օգնության և նախագծերն ավարտին հասցնելուն ուղղված աջակցություն ենք ցուցաբերում: Նորահայտ ստեղծագործողների բացահայտումը մեծացնելու նպատակով ՀԲԸՄ-ն կազմակերպում է կոմպոզիտորների միջազգային մրցույթներ, համերգներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ ամբողջ աշխարհում:
ՀԲԸՄ արվեստի բաժինն ու մասնաճյուղերն ամբողջ աշխարհում հյուրընկալում են բազմաթիվ միջոցառումներ՝ առավելագույնի հասցնելու մեր երիտասարդ տաղանդների ներկայացումը: Կարևոր իրադարձությունները ներառում են ՀԲԸՄ-ի երաժշտական բաժնի կրթաթոշակառուների Քարնեգի Հոլի համերգային ելույթներն ու Լինքոլն կենտրոնում հայ կինոգործիչների վեց կարճամետրաժ ֆիլմերի ներկայացումը:
Հայկական հարուստ մշակույթի հեղինակությունն ավելի լայն լսարանի առջև ներկայացնելու նպատակով, մենք համագործակցում ենք համաշխարհային մակարդակի հաստատությունների հետ: Աշխատելով Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի, Պոմպիդու կենտրոնի և Բրյուսել քաղաքի և այլ հայտնի հաստատությունների հետ, մենք ընդլայնում ում ենք Հայաստանի հարուստ մշակութային ինքնության ներկայացումը միջազգային հարթակներում: Մենք նաև ձգտում ենք ապահովել, որ հայկական ավանդույթները ներկայացված լինեն երաժշտության և արվեստի փառատոններում և ֆորումներում, որոնք խթանում են բազմազանությունն ու համընդհանուր թեմաների արծարծումը:
ՀԲԸՄ-ի աշխարհատարած մասնաճյուղերն ու Երիտասարդ արհեստավարժների խմբերը զանազան միջոցառումներ են կազմակերպում ներկայացնելու ու տարածելու հայ արվեստը տեղական մակարդակով: Բացի այդ, ՀԲԸՄ Արվեստի բաժինը վարում է ամենամյա «Երաժշտական Հայաստան» ծրագիրը, որն առցանց եղանակով վարպետության դասեր, դասախոսություններ, ինչպես նաև Հայաստանի մշակութային գանձերը բացահայտող ուղևորություններ է կազմակերպում:
Շնորհիվ նվիրատուների աջակցության և առատաձեռնության,, ՀԲԸՄ-ն կարողանում է հանրությանը ներկայացնել նորարար և գրավիչ ծրագրեր՝ միաժամանակ ներդրումներ կատարելով համաշխարհային առաջնորդների հաջորդ սերնդի պատրաստության ծրագրերում: Այս կազմակերպության ուժն ու ապագան մեծապես պայմանավորված է նրա նվիրատուների առատաձեռնությամբ, որոնք հավատում են ՀԲԸՄ-ի առաքելությանն ու ներդրումներ կատարում մեր համաշխարհային ծրագրերում:
Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այն ոլորտների մասին, որոնց ի նպաստ կուզենայիք կատարել ձեր կարևոր նվիրատվությունը, ինչպես արվեստի միջոցառումների հովանավորությունը, կամ ՀԲԸՄ-ին աջակցելու բազմաթիվ այլ ծրագրեր, խնդրում ենք կապվել մեր զարգացման և տարածման տնօրենի հետ:
Քարեն Փափազյան
Kpapazian@agbu.org
212-319-3683