«Հայաստան՝ կյանքի երկիր» ծրագիրը կազմավորվել է կամավորների նախաձեռնությամբ, ովքեր ձգտում են բացահայտել Հայաստանը և նրա մշակույթը, ներգրավվել տեղական համայնքների զարգացմանը և աջակցել կարիքավորներին: Այլ կերպ, «Հայաստան՝ կյանքի երկիր» ծրագիրը կատարյալ է նրանց համար, ովքեր ցանկանում են ակտիվորեն մասնակցել ավելի ուժեղ Հայաստանի կառուցմանը:
Ծրագիրը մեկնարկել է 2011 թ. ՀԲԸՄ Փարիզի Երիտասարդական խմբի կողմից. երիտասարդներ, որոնք մեծ մղում ունեն օգնելու իրենց հայրենիքին: Ծրագիրը գործում է յուրաքանչյուր ամառ, չորս շաբաթ տևողությամբ: Մասնակիցներն ապրում են նախապես որոշված որևէ գյուղում, որտեղ իրականացնում են վերակառուցման ծրագիր, ինչպես նաև տեղի երեխաների համար կազմակերպում առողջապահության թեմայով դասընթացներ: Arménie Terre de Vie-ն նշանակում է Հայաստան՝ կյանքի երկիր, քանի որ այդ ընթացքում մասնակիցներն անփոխարինելի կապեր են ստեղծում միմյանց, Հայաստանի ժողովրդի ու երկրի հետ:
2023 թվականի հուլիսին մասնակիցները մեկնեցին Սարիգյուղ՝ շարունակելու իրենց աշխատանքը այնտեղի մանկապարտեզում, որը նախաձեռնվել էր 2022 թվականին: Բացի այդ, մասնակիցները նախաձեռնեցին մի քանի կրթական դասընթացներ տեղի երեխաների համար, պատմելով առողջապահական լավագույն փորձի մասին և բաժանեցին հիմնական կարիքների փաթեթները մարզի բնակիչներին։ 2024 թվականի հուլիսին կամավորները կմեկնեն Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղ՝ վերանորոգելու գյուղի դպրոցի երկրորդ հարկը։