Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Who We Are
    • Our History
    • Leadership
    • Volunteer
    • Directory
    • Membership
    • Financials
  • What We Do
    • Our Mission
    • Education
    • Humanitarian Relief
    • Socioeconomic Development
    • Our Work in Armenia
  • What's New
    • Latest News
    • AGBU Magazine
    • Insider
    • We are AGBU
    • Programs
    • Events
  • Donate
  • Join
  • Am
  • En
  • Նկար
    ATDV Banner

    Հայաստան. կյանքի երկիր

    Կառուցում՝ հանուն ապագայի

    «Հայաստան. կյանքի երկիր» ծրագիրը կազմավորվել է կամավորների նախաձեռնությամբ, ովքեր ձգտում են բացահայտել Հայաստանը և նրա մշակույթը, ներգրավվել տեղական համայնքների զարգացմանը և աջակցել կարիքավորներին: Այլ կերպ, «Հայաստան. կյանքի երկիր» ծրագիրը կատարյալ է նրանց համար, ովքեր ցանկանում են ակտիվորեն մասնակցել ավելի ուժեղ Հայաստանի կառուցմանը:

    Ծրագիրը մեկնարկել է 2011 թ. ՀԲԸՄ Փարիզի Երիտասարդական խմբի կողմից. երիտասարդներ, որոնք մեծ մղում ունեն օգնելու իրենց հայրենիքին: Ծրագիրը գործում է յուրաքանչյուր ամառ, չորս շաբաթ տևողությամբ: Մասնակիցներն ապրում են նախապես որոշված որևէ գյուղում, որտեղ իրականացնում են վերակառուցման ծրագիր, ինչպես նաև տեղի երեխաների համար կազմակերպում առողջապահության թեմայով դասընթացներ: Arménie Terre de Vie-ն նշանակում է Հայաստան. կյանքի երկիր, քանի որ այդ ընթացքում մասնակիցներն անփոխարինելի կապեր են ստեղծում միմյանց, Հայաստանի ժողովրդի ու երկրի հետ:

    Այս ամառ մասնակիցները կրկին կմեկնեն Սարիգյուղ՝ ավարտին հասցնելու տեղի մանկապարտեզի վերանորոգումը, որը նախաձեռնել էին 2022 թվականին։ Բացի այդ, նրանք տեղաբնակ երեխաների համար կկազմակերպեն առողջապահության թեմայով դասընթացներ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության օգնության փաթեթներ կբաժանեն համայնքի կարիքավորներին: Ծրագրի ընթացքում կամավորները իրականացնելու են հասարակական բնույթի աշխատանքներ`ընդհանուր 200 ժամ տևողությամբ: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվում է մասնակցության վկայական:

    Video thumbnail
    Video thumbnail
    Video thumbnail

    Մեր նախագծերը

    Յուրաքանչյուր ամառ ՀԲԸՄ-ն որոշակի համայնքում բացահայտում է կարիքներն ու մշակում ծրագրեր, որոնք ուղղված են տեղի երիտասարդության կյանքի պայմանների բարելավմանը: Ծրագրերը ներառում են դպրոցների և երիտասարդական կենտրոնների վերակառուցում՝ էկոլոգիապես մաքուր մոտեցումներով, ժամանակակից կրթությանն ու առողջապահությանը նվիրված դասընթացներ, միջոցառումների ու խաղերի կազմակերպում, անհրաժեշտ պարագաների, սննդեղենի ու գրքերի բաշխում։ Մինչ օրս մեր ծրագրերը բարելավել են ավելի քան 2500 երեխաների, նրանց ընտանիքների ու բնակավայրերի պայմանները:

    Յուրաքանչյուր ամառ, նախքան ժամանումը, ծրագրի ֆինանսավորումն ապահովելու համար մասնակիցները դրամահավաքներ են կազմակերպում:

    Միացե՛ք թիմին

    Եթե ցանկանում եք օգտակար լինել Հայաստանին և կյանքը դրականորեն փոփոխող փորձառություն ունենալ, միացե՛ք մեր 2023 թ. կամավորների խմբին: Մասնակցելու համար ներբեռնե՛ք դիմումի ձևը, լրացրե՛ք և ուղարկե՛ք այն մեզ, որից հետո մեր թիմը կապ կհաստատի ձեզ հետ՝ հարցազրույց նշանակելու և հաջորդ քայլերին ծանոթացնելու նպատակով:

    Դիմե՛ք

    2023 թվական

    Վերջնաժամկետ
    28
    Ապրիլ 2023
    Ծրագրի մեկնարկ
    28
    Հունիս 2023
    Ծրագրի ավարտ
    26
    Հուլիս 2023

    Մասնակիցները պարտավորվում են ապահովել իրենց մասնակցությունը բոլոր 4 շաբաթների ընթացքում:

    video thumbnail

     

     

     

    Աջակցե՛ք թիմին

    Այս տարի մեր կամավորները պետք է հավաքեն 70,000 եվրո՝ վերանորոգելու Սարիգյուղի մանկապարտեզի առաջին հարկն ու ավարտին հասցնելու իրենց առաքելությունը: Օգնե՛ք նրանց հասնել իրենց նպատակին:

    Donate (EUR) Donate
    Նկար
    Arménie, Terre de Vie participants finish renovations on the
    Նկար
    AGBU Arménie Terre de Vie volunteers help install new water,
    Նկար
    ATDV Carousel photo
    Նկար
    ATDV trash collection
    Նկար
    Terre de Vie
    Նկար
    ATDV Carousel photo
    Նկար
    Members of the Arménie AGBU Terre de Vie (Armenia Land of Li
    Նկար
    ATDV  volunteers
    Նկար
    ATDV service

    ՀՏՀ և ծրագրի մանրամասներ


    Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին

    Կամավորները պետք է լինեն 18-ից 30 տարեկան և տիրապետեն անգլերեն, ֆրանսերեն կամ հայերեն լեզուների: Փորձառու բոլոր մասնակիցները պետք է հասանելի լինեն ծրագրի ողջ տևողության ընթացքում: Ակնկալվում է, որ նախքան ուղևորությունը, նրանք ծրագիրը խթանելու և անհրաժեշտ գումարներ հավաքագրելու համար կաշխատեն տարվա ընթացքում:

    Դրամահավաք

    Ծրագրի աշխատանքին աջակցելու համար կամավորները պետք է հանձնառու լինեն հավաքագրելու առնվազն 500 եվրո: Յուրաքանչյուր խմբի համար դրամահավաքի ընդհանուր նպատակը ընտրվում է ըստ ծրագրի:

    *Ի հավելումն դրամահավաքի՝ մասնակիցները պետք է հոգան իրենց ավիատոմսերի և կեցության ընթացքում սնվելու ծախսերի մի մասը: Տե՛ս Ճամփորդություն և կացարաններ բաժինը:

    Ճամփորդություն և կացարաններ

    Կամավորները հոգում են երկկողմանի ավիատոմսերի ձեռքբերման ծախսերը: Հնարավորության դեպքում ՀԲԸՄ-ն կկազմակերպի խմբային ավիատոմսերի հատուկ սակագներով ձեռքբերումը:

    ՀԲԸՄ-ն Հայաստանում մի շարք կացարաններ կտրամադրի՝ ներառյալ սեփական կացարանները, հյուրանոցներ և տեղի բնակարաններ: Ցանկացած տեղաբաշխման ժամանակ մասնակիցները բնակարաններում կմնան փոքր խմբերով միայն:

    ՀԲԸՄ-ն կկազմակերպի նաև նախագծերի ու ծրագրերի հետ կապված տրանսպորտային ծառայություններ: Աշխատանքային օրերին ՀԲԸՄ-ն մասնակիցներին կապահովի նախաճաշով և ճաշով. նախաճաշը տրամադրվում է նաև շաբաթ-կիրակի օրերին: Ծրագրի ղեկավարները կունենան նաև մի շարք խմբակային ընթրիքներ ամբողջ ամսվա ընթացքում:

    Մեր ծրագիրը նպաստում է, որ մասնակիցներն իրենց ծառայության ընթացքում ինտեգրվեն տեղական համայնքների առօրյա կյանքում: Մշակութային փոխանակման այս ձևը հնարավորություն է տալիս անփոխարինելի կապերի ստեղծման ու կարիքների հայտնաբերման համար: Մենք ձգտում ենք ապահովել անվտանգ և լիարժեք փորձ բոլորի համար:

    Այս ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք atdv@agbu.org:

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն