
Ի՞նչ է պատահում երիտասարդների հետ, երբ նրանք մեկ շաբաթ ծառայում են Հայաստանի համայնքներում: Ծառայության եզակի ծրագիր, որը կոչվում է «ՀԱՅԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ք»:
Արցախում 44-օրյա աղետալի պատերազմից հետո ՀԲԸՄ Ֆրանսիան մեկնարկեց մի շարք կամավորական ծրագրեր: Հայաստանում ՀԲԸՄ-ի կարևոր մարդասիրական աշխատանքներից հանդիսացող այս ծրագիրն իրականացվում է մեր ամենաուժեղ կարողությունների՝ կամավորների միջոցով:
Առանց գրանցման կամ մասնակցության վճարների անհրաժեշտության հարկավոր է ընդամենն անդամագրվել և ամրագրել ձեր թռիչքը:
ՀԲԸՄ «ՀԱՅԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ք» ծրագրի մասնակիցներն աշխատում են Երևանից դուրս և կամավորական ծրագրերի համար ճանապարհորդում են տարբեր մարզեր, որտեղ իրականացնում են այնպիսի աշխատանքներ, որոնք համահունչ են ՀԲԸՄ մարդասիրական օգնության ծրագրերին ու ներկայիս կարիքներին: Ծրագրի տևողությունը 7-10 օր է և գործում է պարբերական փուլերով։ Անհրաժեշտ է, որպեսզի ծրագրի օրերին մասնակիցները լինեն Հայաստանում: Ծրագրի 2023թ. օրերը կհայտարարվեն շուտով: Կամավորական գործունեության օրինակները ներառում են.
* Ծրագրի ընթացքում ըստ կարիքի կամավորներին կարող է առաջարկվել նաև այլ աշխատանքներ:
Կամավոր դառնալու համար դուք պետք է տիրապետեք անգլերեն, ֆրանսերեն կամ հայերեն լեզուներին (բավարար իմացություն) և լինեք առնվազն 18 տարեկան։
Կամավորները հոգում են իրենց ավիատոմսի և անձնական ծախսերը:
Մասնակիցներին խորհուրդ է տրվում գնել վերադարձվող կամ փոխանակվող ավիատոմս, ինչպես նաև COVID-19-ի և համաշխարհային այլ իրադարձությունների հետ կապված ապահովագրություն: Մասնակիցները հոգում են նաև կեցության ողջ տևողության ապահովագրության ծախսերը:
ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում կտրամադրվեն հանրակացարանային սենյակներ՝ գիշերակացի դիմաց 15 եվրո արժողությամբ (նախաճաշը ներառված չէ արժեքի մեջ): Մենք խրախուսում ենք մասնակիցներին մնալ «ՀԱՅԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵՔ» խմբի հետ՝ խրախուսելու թիմերի ձևավորումն ու մշակութային փոխանակումը: Այնուամենայնիվ, ըստ ցանկության, մասնակիցները կարող են մնալ իրենց նախընտրած կացարաններում:
ՀԲԸՄ-ն նաև ողջ շաբաթվա ընթացքում կապահովի փոխադրումներ «Զվարթնոց» օդանավակայանից, կամավորական աշխատանքի վայրերից և ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնից:
ՀԲԸՄ-ի կողմից մասնակիցների համար կկազմակերպվի ողջույնի ընթրիք և հրաժեշտի ընդունելություն:
«ՀԱՅԵՐ, ՀԱՄԱԽՄԲՎԵՔ» խումբը 15 կամավորներից բաղկացած խումբ է: Խմբի անդամների թիվը փոքր է պահվում՝ ելնելով արդյունավետության և ընդհանուր անվտանգության նկատառումներից:
Չկան գրանցման կամ մասնակցության վճարներ։ Կամավորները պետք է հոգան իրենց ծախսերը։ ՀԲԸՄ-ն առաջարկում է կացարաններ փոքր վճարով (տե՛ս վերևում):
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: